ՄԱԱԶԿ-ն, ԵՄ-ն և Հայաստանը համատեղ նշել են Չափագիտության համաշխարհային օրը
20 մայիսի 2023
ՄԱԱԶԿ-ն աջակցել է Չափագիտության համաշխարհային օրվա միջոցառմանը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքներին Հայաստանում» ծրագրի շրջանակում։
ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ), Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում (ԵՄ) ու ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը (ՍՉԱՄ) 2023 թվականի մայիսի 19-ին Երևանում համատեղ նշել են 2023 թ. Չափագիտության համաշխարհային օրը` «Պարենային գլոբալ համակարգին աջակցող չափումները» թեմայով: Հայաստանի պետական և մասնավոր հատվածի ավելի քան 70 ներկայացուցիչ է միացել միջոցառմանը՝ արդյունավետ գործող սննդամթերքի համակարգի տեղական չափագիտության կարևորության մասին տեղեկանալու համար:
Միջոցառման խոսնակները ներկայացրել են Հայաստանում սննդամթերքի անվտանգության որակի ենթակառուցվածքի համակարգում վերջին զարգացումները, միաժամանակ մատնանշել՝ ինչպես է չափագիտությունը նպաստում այս ուղղությամբ պետական և մասնավոր տարբեր դերակատարների ջանքերին: Որպես Չափագիտության ազգային ինստիտուտ՝ ՍՉԱՄ-ը ներկայացրել է նաև այն ձեռքբերումները, որոնք Հայաստանն արձանագրել է միջազգային գործընկերների հետ կարողությունների զարգացման և հասարակությանը անհրաժեշտ ծառայություններ մատուցելու գործում: ՄԱԱԶԿ աջակցությամբ թեմատիկ զեկույց է ներկայացվել մասնակիցների իրազեկվածությունը չափածրարված ապրանքների չափագիտական պահանջների վերաբերյալ բարձրացնելու նպատակով՝ ԵՄ համակարգի օրինակով։
«Ոլորտի բարեփոխումները շարունակվում են, և մենք նպատակ ունենք որակի ենթակառուցվածքի բոլոր տարրերը հասցնել միջազգայնորեն ճանաչված մակարդակի», - բացման խոսքում նշել է ՍՉԱՄ-ի տնօրեն Ալբերտ Բաբայանը:
«Չափագիտության ճշգրիտ չափանիշներին համապատասխանելը էական նշանակություն ունի Հայաստանի սննդի արդյունաբերության համար՝ սպառողների վստահությունը ձեռք բերելու և միջազգային շուկաներ մուտք գործելու համատեքստում: ԵՄ պահանջներին համապատասխանեցումը թույլ կտա Հայաստանում սննդամթերք արտադրող ընկերություններին բարելավել իրենց մրցակցային առավելությունները: Ողջունում ենք Հայաստանի ջանքերը ազգային չափագիտության համակարգի բարեփոխման և բարելավման ուղղությամբ և աջակցում ենք այս գործընթացին», - ողջույնի իր խոսքում ընդգծել է Ֆրենկ Հեսը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավարը։
«Մետրային հռչակագրում ներդրված տեսլականի համընդհանուր սկուզբունքները արդիական են նաև այսօր», - նշել է Ժաննա Զաքարյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ։
ՄԱԱԶԿ-ն աջակցել է ՉՀՕ 2023 միջոցառմանը «Աջակցություն որակի ենթակառուցվածքներին Հայաստանում» ծրագրի շրջանակում, որ ֆինանսավորում է ԵՄ-ն: Ծրագրի անմիջական նպատակն է զարգացնել ՍՉԱՄ-ի կարողությունները՝ Հայաստանի՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար, ինչպես նաև աջակցել Հայաստանին կիրառել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) համապատասխան դրույթները՝ նպաստելով առևտրի մրցունակության բարձրացմանն ու արդյունքների շահավետ օգտագործմանը։
Հեղինակ՝
Սառա Խոջոյան
ՄԱԱԶԿ
Ծրագրի հաղորդակցության մասնագետ
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ