Մարտի 17-ին ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը հավատագրման նամակ հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին։
Մարտի 17-ին ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանին իր նշանակման վերաբերյալ հավատարմագրման նամակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին:
Վահե Գևորգյանը շնորհավորել է տիկին Բելանիին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ գրասենյակի հետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի:
Նկարագրություն՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հանդիպումը ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանիի հետ:
Նկարագրություն՝ Ձախից աջ՝ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանին և ՄԱԿ ՓԳՀ արտաքին հարաբերությունների մասնագետ Անահիտ Հայրապետյանը։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ինչպես նաև փախստականների, ներքին տեղահանվածների, միգրացիայի հարցերում ՀՀ առաջնայնություններին և ոլորտին առնչվող այլ խնդիրների:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում հայ տեղահանված անձանց վերադարձի ապահովման գործում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն: