Շվեյցարիան աջակցում Է ՊՀԾ-Ին Հայաստանի սահմանամերձ համայնքների կայունության և տնտեսական վերականգնման համար
28 դեկտեմբերի 2022
Նկարագրություն՝ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն և ՊՀԾ-ի և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը՝ ՇԶԳ-ի միջև ծրագրի մեկնարկն ազդարարող պաշտոնական արարողության ժամանակ։
ՊՀԾ-ն ուղղակիորեն աջակցություն կցուցաբերի 15 սահմանամերձ համայնքներում բնակվող 3000 մարդու՝ ՇԶԳ միջոցով հաստատված օժանդակության շնորհիվ։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ողջունում է Շվեյցարիայի կառավարության՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումը՝ Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունությունը բարելավելու և երկարաժամկետ տնտեսական աջակցություն տրամադրելու համար։ Շվեյցարիայի Զարգացման Գործակալության (ՇԶԳ) միջոցով հաստատված օժանդակության շնորհիվ՝ ՊՀԾ-ն ուղղակիորեն աջակցություն կցուցաբերի 15 սահմանամերձ համայնքներում բնակվող 3000 մարդու։
«Վերջին երկու տարիները հատկապես ծանր են եղել Հայաստանի սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց համար։ Շվեյցարիայի կառավարությունից ստացված ներդրումը կարևոր է 2022 թ․-ի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողություններից տուժած հազարավոր մարդկանց աջակցելու համար», - նշել է ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն և հավելել, - «ՊՀԾ-ն շարունակելու է աշխատել իր գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ ավելի շատ մարդկանց աջակցելու և համոզված լինելու համար, որ ոչ ոք չի անտեսվել»։
Նկարագրություն՝ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն իր խոսքում նշեց, որ ՊՀԾ-ն շարունակելու է աշխատել իր գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ ավելի շատ մարդկանց աջակցելու և համոզված լինելու համար, որ ոչ ոք չի անտեսվել։
Նկարագրություն՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Վերներ Թութը, ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը՝ ՊՀԾ-ի և ՇԶԳ-ի միջև ծրագրի մեկնարկն ազդարարող պաշտոնական արարողության ժամանակ։
Վերջին տարիներին սահմանամերձ համայնքներում բնակվող շատ ընտանիքներ բախվել են մեծ դժվարությունների՝ իրենց պարենային և այլ կենցաղային կարիքները հոգալու համար։ Մարդկանց մեծ մասը դեռևս շարունակում է ապավինել որևէ տեսակի սոցիալական աջակցության՝ այդ կարիքները հոգալու նպատակով։
Շվեյցարիայի կողմից ստացված նվիրատվությունը կօգնի ՊՀԾ-ին մարդասիրական օգնություն տրամադրել Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում բնակվող հակամարտությունից տուժած և սոցիալապաես անապահով բնակչությանը։ Վերջին հակամարտությունների և ցնցումների հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու նպատակով՝ ՊՀԾ-ն և գործընկերները երկարաժամկետ տնտեսական վերականգնման համար օժանդակություն կտրամադրեն կարիքի մեջ գտնվող անձանց՝ հոգեսոցիալական ծառայությունների և ֆինանսական աջակցության տեսքով։
Նկարագրություն՝ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը հանդես եկավ ելույթով։
«Շվեյցարիան անհրաժեշտության ժամանակ Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու երկարամյա ավանդույթ ունի, որը սկիզբ է առել դեռևս 1988 թ․-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ», - ՊՀԾ-ի և ՇԶԳ-ի միջև ծրագրի մեկնարկն ազդարարող պաշտոնական արարողության ժամանակ նշել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը։
Նկարագրություն՝ ՊՀԾ-ի և ՇԶԳ-ի միջև ծրագրի մեկնարկն ազդարարող պաշտոնական արարողությանը։
Նկարագրություն՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Վերներ Թութը հանդես եկավ ելույթով։
Նկարագրություն՝ Շվեյցարիայի կողմից ստացված նվիրատվությունը կօգնի ՊՀԾ-ին մարդասիրական օգնություն տրամադրել Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում բնակվող հակամարտությունից տուժած և սոցիալապաես անապահով բնակչությանը։
Վերջին երկու տարիներին Հայաստանը բախվել է մեծ մարտահրավերների՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից։ Որոշ լուրջ ցնցումներ, ինչպիսիք են ՔՈՎԻԴ-19-ը, ԼՂ հակամարտությունը ու Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողությունները բարձրացրել են աղքատության ցուցանիշն ու հազարավոր մարդկանց դարձրել պարենապես անապահով։
ՊՀԾ-ն շարունակելու է սերտորեն համագործակցել տարբեր նախարարությունների հետ՝ ամուր սոցիալական պաշտպանության համակարգ ստեղծելու համար՝ համայնքների պատրաստվածությունը տարբեր ցնցումների և ճգնաժամերի արձագանքման գործում բարելավելու նպատակով։