Շուտով Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում տեսանելի կլինի ՄԱԿ-ի անտառը՝ 18,000 նոր ծառերով։
ՄԱԿ-ի օրվա առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները Ջրաշեն բնակավայրի տարածքում էին՝ մասնակցելու ՄԱԿ-ի անտառի ստեղծմանը։
«Այս տարի ՄԱԿ-ի հայաստանյան թիմն առանձնահատուկ կերպով նշեց ՄԱԿ-ի օրը՝ տնկելով 18,000 ծառ և ստեղծելով ՄԱԿ-ի անունը կրող անտառ: Այս քայլով համեստորեն նպաստում ենք մեր մոլորակի պաշտպանությանը», - նշել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։
Նկարագրություն՝ «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության աշխատակիցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին ներկայացնում է ծառատնկման աշխատանքների նրբությունները։
Անտառապատման ծրագրի նախագիծն իրականություն է դարձել «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ, որի շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը աջակցել ու ակտիվ ներգրավվածություն է ունեցել 18,000 ծառի ծառատնկման և ծառերի խնամքի իրականացման աշխատանքներին։
«Հրաշալի էր տեսնել՝ ինչպես էին գործընկերներս այդքան ոգևորված միասին տնկում 18,000 ծառերի մի մասը Լոռու մարզում։ Այս ծառերը տնկելուց հետո մենք՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներս, նաև ուշադիր կհետևենք նոր անտառի զարգացմանը՝ հույսով, որ համայնքները կապրեն առողջ միջավայրում», - ընդգծել է Լիլա Փիթրս Յահիան։
Նկարագրություն՝ «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության աշխատակիցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին ներկայացնում է ծառատնկման աշխատանքների նրբությունները։
«Իմ անտառ Հայաստան» կազմակերպության կորպորատիվ կապերի համակարգող Արփինե Ալեքսանյանի բնորոշմամբ՝ անտառապատման նախաձեռնությունների շնորհիվ կազմակերպությունն ու դրա աշխատակիցները դառնում են մեծ ու կարևոր առաքելության մաս:
«Ինձ համար շատ կարևոր էր, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները մասնակցեցին ծառատունկին։ Խումբը շատ հետաքրքիր էր, ուշագրավ երկխոսություն ստացվեց, մարդիկ բանիմաց էին, հասկանում էին, թե ուր էին գալիս, գիտակցում էին գործի կարեւորությունը: Էական է, որ ՄԱԿ-ի նման մեծ կառույցն է այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալիս եւ ուղերձ հղում, որ անտառապատումը կենսական նշանակություն ունի մեր մոլորակի, մեր երկրի համար», - ասել է Արփինե Ալեքսանյանը:
Նկարագրություն՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցեցին ծառատնկման աշխատանքներին։
«Վստահ ենք՝ երկրի համար ռազմավարական նշանակության, երկարաժամկետ բնապահպանական ծրագրերին աջակցության արդյունքները ոչ միայն կնպաստեն Հայաստանում անտառային ծածկույթի ավելացմանը, այլև կունենան դրական սոցիալ-տնտեսական ազդեցություն համայնքների զարգացման վրա»,- ընդգծել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղոդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանը:
Նկարագրություն՝ Ձեռնարկում ենք քայլեր կլիմայի փոփոխության դեմ՝ ծառեր տնկելով։