Զրուցակիցները քննարկել են Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումի արդյունքները՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի առաջնահերթություններին։
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը և Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հանդիպեցին միգրացիայի ոլորտի միջազգային գործընկերներին, քննարկելու Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումի արդյունքները՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի առաջնահերթություններին, միգրացիոն քաղաքականության մշակման սկզբունքներին, ընթացիկ իրավիճակին, ապագա ծրագրերին: Քննարկումը ողջունեց և կարևորեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:
Մայիսի 17-ից 20-ը Նյու Յորքում առաջին անգամ տեղի ունեցավ Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումը։ Անդամ պետությունները Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ հռչակագրով որոշել են, որ Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումը կծառայի որպես միջկառավարական գլոբալ հարթակ Հռչակագրի տարբեր ոլորտների կատարման և առաջընթացի վերաբերյալ հարցերը քննարկելու համար, ներառյալ կայուն զարգացման նպատակների 2030 թ-ի օրակարգին առնչվող հարցերը, որին ևս փաստաթուղթն առնչվում է:
«Վերջին տարիների ընթացքում Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտում զգալի առաջընթաց է տեղի ունեցել», նշեց Հայաստանում ՄՄԿ գրասենյակի ղեկավար տկն. Իլոնա Տեր-Մինասյանը՝ կարևորելով պետական, միջազգային, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություների միջև համագործակցությունը միգրացիայի կառավարման ոլորտում ։
Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ Հայաստանը առաջին անգամ 2020 թ-ին և երկրորդ անգամ այս տարի հաստատել է իր ազգային կամավոր զեկույցը՝ Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ դաշնագրի կատարման վերաբերյալ:Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։