19 ապրիլ 2022 | 8:00 PM - 7 մայիս 2022 | 7:59 PM
Լուսանկարչական մրցույթ․ «Պաշտպանելով մոլորակը՝ պաշտպանենք մեր առողջությունը»
Ավագ դպրոցի աշակերտները հրավիրվում են մասնակցելու «Պաշտպանելով մոլորակը՝ պաշտպանենք մեր առողջությունը» խորագրով լուսանկարչական մրցույթին։
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
WHOԿայուն զարգացման նպատակներ
Հետադարձ կապ
eurowhoarm@who.intԳտնվելու վայր
Նախաձեռնության մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Առողջապահության նախարարությունը և ՄԱԿ-ի hայաստանյան գրասենյակը Առողջության համաշխարհային օրվա առիթով մեկնարկել են մեկամսյա արշավ։ Արշավը կրում է «Մեր մոլորակը, մեր առողջությունը» խորագիրը և ընդգծում է մոլորակի և մարդկանց, կենդանիների ու բույսերի առողջության միջև փոխկապակցվածությունը:
Միացեք արշավին՝ ներդնելով ձեր տաղանդն ու երևակայությունը լուսանկարներում, որոնք արտացոլում են մոլորակի և մարդկանց, կենդանիների ու բույսերի առողջության միջև փոխկապակցվածությունը կամ ձեր ներդրումը` շրջակա միջավայրի և ձեր առողջության համար:
Մրցույթին մասնակցելու հիմնական պայմանները.
«Մեր մոլորակը, մեր առողջությունը» արշավի շրջանակներում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է լուսանկարչական մրցույթ՝ ավագ դպրոցի աշակերտների համար։
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել հեղինակային 2 լուսանկար։ Լուսանկարները պետք է ներկայացվեն JPEG, RAW կամ TIFF ֆորմատներով, ուղեկցվեն մեկնաբանող լուսագրերով։ Ընդունվում են բոլոր տիպի տեսախցիկների և սարքերի, այդ թվում՝ բջջային հեռախոսով արված և թվայնորեն փոփոխված լուսանկարներ:
Լուսանկարները կարող են ուղարկվել էլեկտրոնային տարբերակով` eurowhoarm@who.int հասցեին («Դիմում՝ լուսանկարչական մրցույթին» վերնագրով), կամ փոստով` ԱՀԿ հայաստանյան գրասենյակ՝ Ալեք Մանուկյան 9, Երևան 0070, Հայաստան հասցեին: Դիմելիս խնդրում ենք նշել մասնակցի անունը, տարիքը և կոնտակտային տվյալները։
Ժյուրիի կազմում կլինեն ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված մասնագետներ։
Հաղթող մասնակիցները մրցանակների և դրանց հանձնման վերաբերյալ հավելյալ կծանուցվեն էլեկտրոնային փոստի և հեռախոսազանգի միջոցով։
Հարցերի դեպքում կարող եք գրել eurowhoarm@who.int հասցեով կամ զանգահարել 096 940 818 հեռախոսահամարով: