IDEA Հայաստան հավելվածը, որ գործարկվել էր ՄԱԱԶԿ-ի կողմից, չորսամսյա ինտենսիվ առցանց ինկուբացիոն ծրագիր էր՝ նախագծված հատուկ հայ կին ձեռներեցների համար։
IDEA հավելվածը տեխնիկական լուծում է, որը մշակվել է Bridge for Billions-ի կողմից՝ համագործակցելով ՄԱԱԶԿ-ի հետ և հատուկ հարմարեցված վերջինիս պահանջներին: Այն կիրառում է եզակի տեխնոլոգիա՝ բիզնես հնարավորություններ ընձեռելով սկսնակ ձեռնարկատերերին և փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ), ինչպես նաև լուծում է IDEA-ի մոտեցումը կիրառող բոլոր նախագծերում առցանց ինկուբացիոն ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը:
Նկարագրություն՝ Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը հանձնեց IDEA App Armenia ծրագրի մասնակիցների վկայականները։
«Կանանց տնտեսական հզորացման արագացում՝ նպաստելով Հայաստանին ՔՈՎԻԴ-19 հետևանքների վերականգման ջանքերին» համատեղ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի կողմից, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը մեկնարկեց չորսամսյա առցանց ծրագիր, որի նպատակն է զարգացնել ձեռնարկատիրական կարողությունները սկսնակ կանանց համար: Կին ձեռներեցները, աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մենթորների աջակցությամբ, կարողացան կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները՝ մշակելով նոր բիզնես սկսելու կամ գոյություն ունեցող բիզնեսը ընդլայնելու ծրագրեր, այդպիսով ապահովելով ինքնազբաղվածությունը և մեծացնելով իրենց եկամտի հնարավորությունները։
Նկարագրություն՝ Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը հանձնեց IDEA App Armenia ծրագրի մասնակիցների վկայականները։
Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը իր ողջույնի խոսքում ասաց. «Մենք շատ հպարտ ենք, որ ՄԱԱԶԿ-ն հնարավորություն ունի աջակցել հայ կանանց ձեռներեցության հետ կապված հարցերում՝ միացնելով տեղական և սփյուռքի կարողությունները, հմտություններն ու գիտելիքները իր առաջատար ինկուբացիոն հարթակի միջոցով: Մենք հավատում ենք, որ IDEA ծրագիրը, որը նախատեսված է երիտասարդների և կանանց ձեռներեցությունը խթանելու, ինչպես նաև մոդուլային և ճկուն մոտեցման միջոցով նրանց ինտեգրումը ֆորմալ տնտեսության մեջ հեշտացնելու համար, արդյունավետորեն կկիրառվի շահագրգիռ կողմերի կողմից: Ավելին, կա սփյուռքի չօգտագործված մեծ ներուժ, որը կարող է ներգրավվել այս հարթակի միջոցով նորարարական լուծումներ և նոր գաղափարներ մշակելու համար»:
Նկարագրություն՝ ՄԱԱԶԿ կողմից գործարկված չորսամսյա առցանց ծրագիրն ուղղված էր հայ կին ձեռներեցներին հնարավորությունների ընձեռնմանն ու խրախուսմանը։
Ընդհանուր առմամբ, երեսուներկու կին ձեռներեց երեսունվեց մենթորի աջակցությամբ, մշակել են շահավետ բիզնես ծրագրեր՝ անցնելով ութ հիմնական մոդուլ՝ արժեքային առաջարկից մինչև ազդեցություն և աճի պլան: ՄԱԱԶԿ-ի և Bridge for Billions-ի ներկայացուցիչները հանդես եկան ողջույնի խոսքով, որին հաջորդեց վկայականների հանձնման արարողությունը:
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ