Առողջ անտառները անասելի կարևոր են մարդկանց և մոլորակի համար: Դրանք գործում են որպես բնական զտիչներ՝ ապահովելով մաքուր օդ և ջուր, և հանդիսանում են կենսաբազմազանության ապաստարաններ։ Դրանք օգնում են կարգավորել մեր կլիման՝ ազդելով տեղումների բնույթի վրա, հովացնելով քաղաքային տարածքները և կլանելով ջերմոցային գազերի արտանետումների մեկ երրորդը: Անտառները բազմաթիվ համայնքների և բնիկ ժողովուրդների ապահովում են ապրուստի միջոցներով, դեղամիջոցներով, սննդով և ապաստանով:
Անտառահատումները դադարեցնելու պարտավորությունները արվել են բարձրաձայն ու հստակ, իսկ մոլորակի որոշ շրջաններում անտառահատումները դանդաղում են: Այնուամենայնիվ, ամեն տարի դեռևս վատթարացնում և ոչնչացնում ենք մոտ 10 միլիոն հեկտար անտառ: Կարևոր է, որ աշխարհը կատարի վերջին՝ անտառների և հողօգտագործման վերաբերյալ առաջնորդների Գլազգոյում ընդունված հռչակագիրը և այլ գործիքներ, որոնք նախատեսված են մեր անտառները պաշտպանելու համար:
Ժամանակն է, որ տեղում տեսնենք շոշափելի և վստահելի գործողություններ: Սա նշանակում է՝ վերջ տալ անկայուն սպառման և արտադրական եղանակներին, որոնք վտանգում են մեր անտառները: Սա նշանակում է, որ պետք է անտառների կայուն կառավարման համար աջակցություն ցուցաբերել այն երկրներին ու ժողովուրդներին, ովքեր դրա կարիքն ունեն:
Անտառների միջազգային օրը եկե՛ք կրկին հաստատենք առողջ անտառներին մեր հանձնառությունը՝ կենսամիջոցների ավելի առողջ աղբյուրների համար: