ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գլոբալ հաղորդակցությունների գծով տեղակալի տեսաուղերձը
Ես Մելիսսա Ֆլեմինգն եմ՝ ՄԱԿ-ում գլոբալ հաղորդակցությունների գծով Գլխավոր քարտուղարի տեղակալը:
Ցանկանում եմ ամենաջերմ շնորհավորանքներս հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի Հանրապետության, Սան Մարինոյի, Սլովենիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի կառավարություններին և ժողովուրդներին։
Երեսուն տարի առաջ այս 13 երկրները դարձան Միավորված ազգերի կազմակերպության ընտանիքի մի մասը:
1992 թվականին գրանցվեց ՄԱԿ-ի անդամակցության ամենամեծ աճը՝ 1960 թվականի ապագաղութացման ալիքից հետո:
Եվ, ինչպես նախորդ ընդլայնումը, այն նոր հնարավորություն տվեց ազգերի միջև խաղաղ հարաբերությունների համար՝ առաջ մղելու ընդհանուր բարգավաճումը, որի հիմքում ընկած է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը:
Օգտվելով այս հնարավորությունից՝ հիշենք և վերստին հանձն առնենք ՄԱԿ-ի կանոնադրության մեջ նշված խոստումը, այն է՝ փրկել ապագա սերունդներին պատերազմի արհավիրքից:
Մինչ միասին կիրագործենք սա, ՄԱԿ-ի անդամ երկրներում մեր թիմերը և ես վերահաստատում ենք մեր ձգտումը՝ իրականացնելու կայուն զարգացմանը միտված Օրակարգ 2030-ի շրջանակներում տրված խոստումները ներկա և ապագա սերունդների համար:
Ինչպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն է շարադրել իր «Մեր ընդհանուր օրակարգը» տեսլականում՝ աշխարհը պետք է ամրապնդի գլոբալ կառավարումը, կենտրոնանա ապագայի վրա, թարմացնի սոցիալական պայմանագիրը և ապահովի, որ ՄԱԿ-ը համապատասխանի նոր դարաշրջանին։
Բոլոր 193 անդամ պետությունների հետ միասին կշարունակենք աշխատել ավելի լավ բազմակողմանիություն ապահովելու ուղղությամբ՝ հիմնված ավելի խորը համերաշխության վրա, կանխելու և լուծելու մեր առջև ծառացած ճգնաժամերը, և բոլորի համար ապահովելու ավելի կանաչ, անվտանգ աշխարհ գալիք տասնամյակներում:
Այս կապակցությամբ շնորհավորում եմ ՄԱԿ-ին ձեր անդամակցության 30-ամյակը:
***