ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեսաուղերձը Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա առթիվ
Այսօր աշխարհում գիտության և տեխնիկայի բնագավառում երեք հետազոտողներից միայն մեկն է կին։
Կառուցվածքային և սոցիալական խոչընդոտները թույլ չեն տալիս կանանց և աղջիկներին մուտք գործել և առաջադիմել գիտության ոլորտում:
COVID-19 համավարակն էլ ավելի է մեծացրել գենդերային անհավասարությունները՝ դպրոցների փակվելուց մինչև բռնության աճ և տնային խնամքի բեռի ավելացում:
Այս անհավասարությունը զրկում է աշխարհին հսկայական չիրացված տաղանդից և նորարարական ներուժից: Մեզ անհրաժեշտ են կանանց տեսակետները, որպեսզի համոզվենք, որ գիտությունն ու տեխնոլոգիան գործում են բոլորի համար:
Մենք կարող ենք և պարտավոր ենք քայլեր ձեռնարկել:
Այնպիսի ռազմավարություն կիրառելով, որի միջոցով դասարաններում կավելանան տեխնոլոգիա, ֆիզիկա, ճարտարագիտություն, մաթեմատիկա ուսումնասիրող աղջիկներ:
Թիրախային միջոցառումներ անելով՝ որոնք կապահովեն լաբորատորիաներում, հետազոտական հաստատություններում և համալսարաններում կանանց աճի և առաջնորդելու հնարավորությունները:
Գիտության մեջ կանանց նկատմամբ խտրականությունն ու կարծրատիպերը վերջ տալու վճռականություն դրսևորելով։
Եվ ավելի մեծ ջանքեր գործադրելով փոքրամասնություն կազմող համայնքների կանանց հնարավորություններն ավելացնելու համար:
Այս ամենը հատկապես կարևոր է արհեստական բանականության ոլորտում։
Ուղիղ կապ կա արհեստական բանականության ոլորտում կանանց ցածր ներկայացվածության և գենդերային խտրականության անհեթեթ ալգորիթմների միջև, որոնք տղամարդկանց վերաբերվում են որպես օրինաչափություն, իսկ կանանց՝ որպես բացառություն:
Մեզ ավելի շատ կանայք են պետք, ովքեր կզարգացնեն արհեստական բանականությունը, որը կծառայի բոլորին և կգործի հանուն գենդերային հավասարության:
Մենք նաև պետք է վերանայենք այն միտումները, որոնք խանգարում են երիտասարդ կին գիտնականներին կարիերա սկսել, ինչը կնպաստի, որ հաղթահարենք կլիմայական և բնապահպանական ճգնաժամերը:
Ինքս ճարտարագիտություն եմ դասավանդել։ Անձնական փորձից գիտեմ, որ երիտասարդ կանայք և տղամարդիկ հավասարապես ընդունակ են և հավասարապես տարված են գիտությամբ, լի են գաղափարներով և պատրաստ են գործել հօգուտ համաշխարհային առաջընթացի։
Մենք պետք է ապահովենք, որ նրանք ունենան ուսուցման և աշխատանքի նույն հնարավորությունները՝ հավասար պայմաններով:
Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա առթիվ կոչ եմ անում բոլորին ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կանայք կիրացնեն իրենց իրական ներուժը, իսկ այսօրվա աղջիկները կդառնան վաղվա առաջատար գիտնականներն ու նորարարները՝ կերտելով արդար և կայուն ապագա բոլորի համար:
Շնորհակալություն։