ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ աջակցում է Հայաստանում անապահով ընտանիքներին պարենային օգնությամբ
14 հուլիսի 2020
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) պարենային ապրանքներ է տրամադրել «Հայկական Կարիտաս»-ին Քովիդ-19 համավարակի պայմաններում։
Երկու գործակալությունները պարենային աջակցություն տրամադրել են Տաշիր, Գավառ և Վանաձոր քաղաքների «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնների, ինչպես նաև բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների «Էմիլի Արեգակ» կենտրոնի անապահով շահառուներին։
Գյումրիում և Վանաձորում ավելի քան 360 շահառուներ օգտվել են ՊՀԾ-ի հավելյալ պարենային մթերքներից, որոնք բաշխվել են Կարիտասի սննդի զամբյուղների հետ միասին, որոնք Կարիտասը պարբերաբար տրամադրում է Հայաստանի առավել խոցելի ընտանիքներին` ապահովելով նրանց պարենային անվտանգությունն ու կենսապահովումը։ Նման համագործակցության շնորհիվ հնարավոր է դառնում ավելի համապարփակ արձագանքել Քովիդ-19 համավարակին։ ՊՀԾ-ն ոգեշնչված է «Հայկական Կարիտաս»-ի հետ մշակված արժեքավոր գործընկերությամբ, որը հնարավորություն կտա պարենային աջակցություն տրամադրել անապահով ընտանիքների՝ որպես կյանքեր փրկող և կյանքեր վերափոխող հիմնական աջակցություն այս աննախադեպ ժամանակաշրջանում:
Համաճարակի զարգացումն առողջական ճգնաժամից սոցիալ-տնտեսական ճգնաժամի ենթադրում է այն մարդկանց թվի աճ, ովքեր Քովիդ-19-ի հետևանքով կմղվեն պարենային անապահովության։ Հետևաբար պարենային աջակցությունը Հայաստանի տարբեր մարզերում կենսական նշանակություն ունի, որը նաև կօգնի առավել խոցելի խմբերի սոցիալական ապահովման աջակցությանն ուղղված Հայաստանի կառավարությանջանքերին։
Ճգնաժամի ողջ ընթացքում, Հայաստանում և ամբողջ աշխարհում ՊՀԾ-ն շարունակում է աջակցել անհատների պարենային անվտանգությանը լրացուցիչ ռեսուրսների մոբիլիզացմամբ՝ ապավինելով փոխադրումների և մատակարարման ցանցում իր փորձառության վրա, ինչպես նաև նոր գործընկերների հայտնաբերմամբ և խրախուսելով նրանց «միասնական դառնալ» միահամուռ ուժերով պայքարելու համաճարակի դեմ: