Յոթանասունվեց տարի առաջ Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվեց որպես հույսի միջոց` աղետալի հակամարտության ստվերից դուրս եկող աշխարհի համար:
Այսօր ՄԱԿ-ի աշխատակիցները՝ կին և տղամարդ, առաջ են մղում այս հույսը ամբողջ աշխարհում:
ՔՈՎԻԴ-19-ը, հակամարտությունները, սովը, աղքատությունը և կլիմայի ճգնաժամը հիշեցնում են մեզ, որ մեր աշխարհը հեռու է կատարելությունից:
Բայց նրանք նաև պարզ են դարձնում, որ համերաշխությունը առաջ շարժվելու միակ ճանապարհն է:
Մենք պետք է համախմբվենք` մեծ մարտահրավերները լուծելու և Կայուն զարգացման նպատակները խթանելու համար:
Ապահովելով, որ ամենուր յուրաքանչյուր անձի օր առաջ հասանելի լինեն ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերը:
Պաշտպանելով և աջակցելով բոլոր մարդկանց իրավունքները և արժանապատվությունը` հատկապես ամենաաղքատների և առավել խոցելիների, աղջիկների և կանանց, երեխաների և երիտասարդների:
Ձգտելով վերջ դնել հակամարտություններին, որոնք որոնք սպառնում են մեր աշխարհին:
Ստանձնելով մեր մոլորակի փրկության համար հստակ կլիմայական պարտավորություններ և կատարելով դրանք:
Եվ ստեղծելով ավելի ներառական, ցանցային և արդյունավետ գլոբալ կառավարում, ինչպես մանրամասն նկարագրված է իմ վերջին` «Մեր ընդհանուր օրակարգը» զեկույցում:
Արժեքները, որոնք վերջին 76 տարվա ընթացքում ընկած են եղել ՄԱԿ-ի կանոնադրության հիմքում` խաղաղություն, զարգացում, մարդու իրավունքներ և հնարավորություն բոլորի համար, անժամկետ են:
Նշելով ՄԱԿ-ի օրը` եկեք միավորվենք այդ սկզբունքների շուրջ և կյանքի կոչենք ՄԱԿ-ի հույսը, ներուժը և բոլոր խոստումները: