ՄԱԿ-ի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, Երևանից և մարզերից 6-14 տարեկան շուրջ 40 երեխա մասնակցեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած արվեստի դասընթացին, որի ընթացքում երեխաները ծանոթացան ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ), գեղարվեստական նոր հմտություններ սովորեցին, որոնց միջոցով էլ նկարեցին իրենց կողմից ընտրված մեկ կամ մի քանի ԿԶՆ:
Ծրագիրը շարունակական բնույթ կկրի և առաջիկա տարում կիրականացվի Հայաստանի տարբեր դպրոցներում:
Միջոցառումն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՄԱԿ ՓԳՀ-ի Երիտասարդների կոալիցիայի, Թովմասյան հիմնադրամի և գեղանկարիչ Սամվել Սևադայի հետ համագործակցությամբ։