Ադամ Սիմոնյանի հայրենադարձության և ելակի արտադրություն հիմնելու պատմությունը. ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպություն
13 փետրվարի 2020
Ադամ Սիմոնյանը վերադարձել է Հայաստան Ռուսաստանից: Իր հարազատ Ակներ գյուղում (Լոռու մարզ), ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ, «Հայաստանի համայնքներում մարդկանց անվտանգության բարելավում» ծրագրի շրջանակում, նա սկսեց ելակի արտադրություն՝ ստեղծելով եկամուտ ստանալու հնարավորություններ ոչ միայն իր և իր ընտանիքի, այլև՝ իր համագյուղացիների համար, ովքեր այլևս ստիպված չեն լինի մեկնել արտագնա աշխատանքի: