Հովակիմյանների հայրենադարձության պատմությունը. ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպություն
13 փետրվարի 2020
Հովակիմյանների ընտանիքը վերադարձել է հայրենիք՝ Տավուշի մարզի ամենահեռավոր և արևելյան Չինարի գյուղ Ռուսաստանից։ Նրանց վերադարձը հնարավոր դարձավ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության շնորհիվ՝ «Մարդու անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Մարդու անվտանգության հավատարմագրային ֆոնդի կողմից։
Այժմ նրանք այգի են հիմնում: Հովակիմյանները ուրախ են, որ վերադարձել են Հայաստան, որտեղ իրենց ավելի վստահ են զգում և պատրաստ են հաղթահարել առկա դժվարությունները: