Մամուլի հաղորդագրություն

Բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկումն ընդգծեց գյուղատնտեսական պարենային համակարգերի աճող կարևորությունը կենսաբազմազանության ազգային ռազմավարություններում և գործողությունների ծրագրային շրջանակում

19 փետրվարի 2026

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի առաջիկա հայկական նախագահությունը և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունը կազմակերպել են համատեղ միջոցառում, որը նվիրված էր գյուղատնտեսական պարենային համակարգերի առանցքային դերին՝ բնության պահպանության ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու համատեքստում։

The Roundtable, titled “Agrifood systems taking action for nature,” brought together high-level government representatives and international partners to examine how agrifood solutions are being integrated into national biodiversity strategies and country actions.
Նկարագրություն՝ «Գյուղատնտեսական պարենային համակարգերի ձեռնարկած գործողությունները հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկումը համախմբել է կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների և միջազգային գործընկերների՝ ուսումնասիրելու, թե ինչպես են գյուղատնտեսական պարենային լուծումներնինտեգրվում ազգային կենսաբազմազանության ռազմավարություններում և երկրի գործողությունների ծրագրային շրջանակում։
Լուսանկարը՝ © FAO/Pier Paolo Cito

Հռոմ – Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից Հռոմի կենտրոնակայանում կազմակերպված բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկման ընթացքում ներկայացված նախնական արդյունքների համաձայն՝ գյուղատնտեսական պարենային համակարգերը աստիճանաբար առավել կարևոր նշանակություն են ստանում երկրների կենսաբազմազանության ռազմավարություններում և գործողությունների ծրագրային շրջանակում։

Չորեքշաբթի օրը՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (CBD) իրականացման օժանդակ մարմնի (SBI-6) վեցերորդ նիստի շրջանակներում կայացած միջոցառումը կենտրոնացած էր այն հարցիշուրջ, թե ինչպես են երկրները անցում կատարում կենսաբազմազանության պլանավորումից դեպի Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացմանը։ Վերջինս 2022 թվականին ընդունված համաշխարհային համաձայնագիր է, որի նպատակն է մինչև 2030 թվականը դադարեցնել և հակադարձել  կենսաբազմազանության կորստի միտումները։

Հիմնվելով ՊԳԿ-ի կողմից իրականացված կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրային շրջանակի (NBSAPs) թարմացված վերլուծության վրա՝ քննարկումներն  ընդգծեցին այն տարածվող փաստարկը, որ գյուղատնտեսական պարենային համակարգերը միաժամանակ և՛ տուժում են կենսաբազմազանության կորստից, և՛ առանցքային նշանակություն ունեն կենսաբանական բազմազանության պահպանմանն ուղղված լուծումների ապահովման գործում։

«Կենսաբազմազանությունը պարենային բազմազանության հիմքն է և կարևորագույն նշանակություն ունի պարենային անվտանգության և սնուցման ապահովման համար», - իր բացման խոսքում նշեց ՊԳԿ-ի գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուն։ «Այսօր անցկացված քննարկումն հաստատեց, որ գյուղատնտեսական պարենային համակարգերը ռազմավարական նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանության, որակյալ աճի և կայունության ապահովման համար, սակայն մենք պետք է դրանք վերափոխենք՝ դարձնելով առավել արդյունավետ, ներառական, դիմակայուն»։

«Գյուղատնտեսական պարենային համակարգերի ձեռնարկած գործողությունները հանուն բնության» խորագրով բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկումը համախմբեց կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներին և միջազգային գործընկերներին՝ ուսումնասիրելու, թե ինչպես են գյուղատնտեսական պարենային լուծումներն ինտեգրվում կենսաբազմազանության ազգային ռազմավարություններում և երկրի ծրագրային շրջանակում։

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, հանդես գալով որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի առաջիկա համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) նախագահ, նշեց, որ COP17-ը, որը տեղի կունենա այս տարվա ընթացքում, ավելի ուշ՝ որպես ՄԱԿ կենսաբանական բազմազանության հաջորդ համաժողով, կնշանավորի 2030 թվականի կենսաբազմազանության նպատակներին հասնելու ճանապարհի միջնաժամկետ փուլը։ Նա ընդգծեց ստանձնած հանձնառությունները չափելի արդյունքների վերածելու անհրաժեշտությունը։

Նախարարը շեշտեցոր կենսաբանական բազմազանությունն ու պարենային անվտանգությունը փոխադարձաբար լրացնում են միմյանց՝ նշելով, որ դիմակայուն գյուղատնտեսական պարենային համակարգերը հիմնվում են առողջ էկոհամակարգերի, գենետիկական բազմազանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման վրա։ Նա նաև ընդգծեց միջոլորտային համագործակցության, ուժեղացված մշտադիտարկման և ներդրումների ծավալների ընդլայնման կարևորությունը՝ կենսաբանական բազմազանության ազգային հանձնառությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։

Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը շեշտեցոր համաշխարհային բնակչության սնուցումն  ապահովելու նկատմամբ աճող պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է անցում կատարել դեպի առավել դիմակայուն և պատասխանատու արտադրական համակարգերի։ Նա նախազգուշացրեցոր կենսաբանական բազմազանությունն ու փոշոտողները շարունակում են նվազել, ինչն անմիջական հետևանքներ կարող է ունենալ պարենային անվտանգության և դիմադրողականության համար։

Նա վերահաստատեցոր կենսաբազմազանության համաշխարհային շրջանակը պետք է անցում կատարի հանձնառություններից դեպի կոնկրետ գործողությունների  իրականացում՝ գործողությունների ծրագրերային շրջանակի միջոցով, որոնք ամբողջությամբ ներառում են գյուղատնտեսական պարենային համակարգերը։ Նրա խոսքով՝ ողջ արժեշղթայի նկատմամբ   նպատակային ներդրումները վճռորոշ նշանակություն կունենան՝ ապահովելու կենսաբազմազանությանն ուղղված գործողությունների չափելի արդյունքներ, ինչպես բնության, այնպես էլ գյուղատնտեսական պարենային համակարգերի համար։

Միջոցառման մասնակիցները լսեցին  նաև Ճապոնիայի, Մեքսիկայի և Նիգերիայի ներկայացուցիչներին, ովքեր ներկայացրեցին իրենց երկրների ազգային փորձը՝ գյուղատնտեսական համակարգերի ինտեգրմամբ կենսաբանական բազմազանության պլանավորման, իրականացման և մշտադիտրկման գործընթացներում, ինչպես նաև փոխանակվեցին մտքերով՝ կենսաբազմազանության ֆինանսավորման ներդրումները խթանելու վերաբերյալ՝ Համաշխարհային բնապահպանական հիմնադրամի (GEF) ներկայացուցիչից ստացված արձագանքների հիման վրա։

Գյուղատնտեսական պարենային համակարգերի և կենսաբազմազանության գործողությունների վերաբերյալ նոր տեղեկություններ

ՄԱԿ ՊԳԿ-ն հետևում է կենսաբանական բազմազանության պահպանման նկատմամբ ստանձնած հանձնառություններին՝ գնահատելու համար, թե ինչպես են գյուղատնտեսական պարենային համակարգերը (ներառյալ գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը, ձկնաբուծությունը և ակվակուլտուրան, ինչպես նաև դրանց հետ առնչվող արժեշղթաները և դրանց դերակատարները) օգտագործվում գործողություններում և քաղաքականություններում՝ կենսաբազմազանության ազգային նպատակներին հասնելու համար։

Այս վերլուծության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ երկրների կողմից իրենց ազգային կենսաբանական բազմազանության նպատակներն իրականացնելու համար նախատեսված բոլոր գործողությունների 35 տոկոսն անմիջականորեն կապված է գյուղատնտեսական պարենային համակարգերի հետ, որոնք, ընդհանուր առմամբ, նպաստում են համաշխարհային կենսաբազմազանության շրջանակի բոլոր 23 նպատակների իրականացմանը։

Իրականում, բոլոր այն երկրները, որոնք ներկայացրել են կենսաբազմազանության ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը (NBSAPs), ներառել են գյուղատնտեսական պարենային համակարգերին վերաբերող կենսաբազմազանությանն ուղղված գործողություններ։

Միևնույն ժամանակ, երկրների 48 տոկոսն իրենց կենսաբազմազանության ազգային ռազմավարություններում և գործողությունների ծրագրերում հայտնում է, որ կենսաբազմազանության կորուստն արդեն իսկ ազդում կամ սպառնում է գյուղատնտեսական պարենային համակարգերին: Ներկայացված ազդեցությունների շարքում 33 տոկոսը նշում է բերքատվության և արտադրողականության վրա ազդեցությունը, մինչդեռ մյուսները ընդգծում են վնասատուների, ինվազիվ տեսակների և գյուղական կենսամիջոցների հետ կապված ճնշումները:

Շատ երկրներ նաև ընդգծում են կենսաբազմազանության հանձնառությունների արդյունավետ իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ զգալի կարողությունների, մշտադիտարկման և ֆինանսավորման պահանջները՝ շեշտելով տեխնիկական աջակցության, տվյալների համակարգերի և ռեսուրսների մոբիլիզացիայի կարևորությունը: ՊԳԿ-ի կենսաբանական բազմազանության ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերի ամբողջական վերլուծությունը հրապարակվելու է COP17-ի նախաշեմին։

Պլանավորումից մինչև իրականացում՝ COP17-ի նախաշեմին

Միջոցառումը հիմնված է Կոլումբիայի նախագահության ընթացքում, CBD COP16-ի ժամանակ ստեղծված ներուժի վրա, որտեղ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Կոլումբիայի կառավարությունը և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունը համախմբել էին գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունները՝ Գյուղատնտեսական-NBSAPs աջակցության նախաձեռնության մեկնարկը տալու համար։

Քանի որ այժմ երկրները պատրաստում են իրենց յոթերորդ ազգային հաշվետվությունները Կենսաբանական բաբզմազանության մասին կոնվենցիայի (CBD) շրջանակներում, կարող ենք ենթադրել, որ SBI-6-ի և ՊԳԿ-ի կողմից կազմակերպված կլոր սեղանի շուրջ քննարկումները նպաստել են իրականացման, մշտադիտարկման և ռեսուրսների մոբիլիզացիայի հաջորդ փուլերի ձևավորմանը։

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) շարունակում է աջակցել իր անդամ պետություններին՝ ծառայելով որպես կենսաբազմազանության հետ կապված մի շարք ցուցանիշների պահապան գործակալություն, ինչպես նաև տրամադրելով տեխնիկական աջակցություն՝ գյուղատնտեսական պարենային քաղաքականությունները կենսաբազմազանության նպատակների հետ համապատասխանեցնելու ուղղությամբ։

Anna Poghosyan

Աննա Պողոսյան

ՊԳԿ
Հաղորդակցության մասնագետ

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ