3 հուլիսի, 2024թ. – ՄԱԿ ՓԳՀ-ի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի և ՄԱԶԾ-ի համատեղ դաշտային այցը Արարատի մարզի Մասիս համայնք։
Հուլիսի 30-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գվենոլեն լը Կուստերի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ այցելեցին Արարատի մարզի Մասիս համայնք՝ հանդիպելու Մասիսի քաղաքապետ Դավիթ համբարձումյանի, փախստական ընտանիքների և համայնքի սոցիալական աշխատողների հետ՝ տեղում հասկանալու իրավիճակը, փախստականների մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև Մասիս համայնքի կարողությունները:
ՄԱԿ-ի գործընկերներն այցելեց համայնքի կողմից տրամադրված կոլեկտիվ կացարաններ փախստականների համար, այդ թվում՝ ՄԱԶԾ - ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ փախստականների համար նախատեսված կացարանը, հանդիպեց փախստական ընտանիքների, կին ձեռներեցների իրենց հացաբուլկեղենի և զգեստագործական արտադրամասերում։
«Այս հացատունը շատ կարևոր է իմ և համայնքի համար», - ասաց Զինան, երբ մենք այցելեցինք նրա հացաբուլկեղենի խանութը։ «Այս աշխատանքով ես հոգում եմ իմ ընտանիքի կարիքներն և քաղաքի բնակչներին մատակարարում թեթև ու առողջ նախուտեստներ», - ժպիտով ասաց Զինան: Նրա ավանդական «ջինգյալով հացը» (բուսական հաց) և փախլավան հայտնի են Մասիսում։
ՄԱԿ-ի ներկայացուցիչները նաև այցելեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից աջակցվող սոցիալ-հոգեբանական կենտրոն՝ ծանոթանալու փախստական երեխաների կենսակերպին և կարիքներին:
«Մենք խաղաղություն և ներդաշնակություն ենք գտել մեզ հյուրընկալող համայնքում: Մասիսը շատ հյուրընկալ քաղաք է, իսկ մարդիկ այստեղ շատ բարի են», - պատմում էին փախստական կանայք։
Փախստականների և Մասիս համայնքի հետ դիտարկումներն ու քննարկումները օգնեցին ՄԱԿ-ի մշտական համակարգողին և ՄԱԿ-ի թիմին ավելի լավ հասկանալ փախստականների իրավիճակը և առաջնահերթ կարիքները՝ նախաձեռնելու հետագա համատեղ մարդասիրական, կրթական և զարգացման ծրագրերը՝ աջակցելու և բարձրացնելու փախստականների ու համայնքների կարողությունները։
«Համատեղ ջանքերով ՄԱԿ-ի հայաստանյան թիմը կշարունակի օգնության ձեռք մեկնել փախստականներին», - ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը Մասիս կատարած այցից հետո: