«Սննդի աջակցության քարտ» ծրագիրը հույս է ներշնչում հարյուրավոր հայ ընտանիքների։
Ռիմա Ասոյանի ընտանիքը 2022 թ․-ի սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումներից տուժած բազմաթիվ ընտանիքներից մեկն է: Երեք երեխաների հետ ստիպված լինելով տեղահանվել իրենց տնից՝ ընտանիքն ապաստան է գտել Ռիմայի ամուսնու ծնողների մոտ՝ անբարեկարգ պայմաններով փոքր տանը: Սննդի և այլ հիմնական կարիքները բավարարելու մարտահրավերները դժվար էին, բայց, բարեբախտաբար, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և նրա գործընկերները աջակցություն են ցուցաբերել Ռիմային և պարենային անապահով այլ ընտանիքներին՝ հոգալու իրենց երկու ամսվա պարենային կարիքները:
Ռիմայի համար ՊՀԾ «Սննդի աջակցության քարտ»-ը ոչ միայն իր ընտանիքին ապահովել է սննդով, այլև օգնել է ճիշտ ընտրություն կատարել սննդարար մթերքի հարցում:
«Սննդի աջակցության քարտ»-ը մեծ փոփոխություն է առաջացրել իմ ընտանիքում », - ասում է Ռիման։ «Դրա շնորհիվ իմ կրտսեր որդին նախաճաշում է դպրոց գնալուց առաջ, և մենք կարող ենք մեզ թույլ տալ միս գնել: Մենք շնորհակալ ենք այն աջակցության և բարության համար, որն օգնեց մեզ այս ծանր ձմռան ամիսներին»։
«Սննդի աջակցության քարտ» ծրագիրը Ռիմային և նրա ընտանիքին հնարավորություն է տվել օգտվել հավելյալ ֆինանսական ռեսուրսներից և գիտակից որոշում կայացնել իրենց սննդի ընտրության հարցում: Ավելին, ՊՀԾ օժանդակությունը Ռիմային լավատեսության զգացում է հաղորդել այս դժվարին ժամանակահատվածում:
«Այս օժանդակությունն ինձ հույս է ներշնչել ապագայի համար: Այն որոշակի կայունություն ապահովում և թույլ տալիս ինձ կենտրոնանալ աշխատանք փնտրելու վրա: Այժմ իմ երազանքն է ունենալ աշխատանք, որը կօգնի ինձ բավարարել իմ երեք երեխաների կարիքները»,- ավելացնում է Ռիման։
ՊՀԾ-ն հավատարիմ է օժանդակելուն Ռիմայի ընտանիքի նման ընտանիքներին՝ ճգնաժամի և անկայունության ժամանակ: «Սննդի աջակցության քարտ» ծրագրի պես այլ նախաձեռնություններով ՊՀԾ-ն նպատակ ունի ապահովել արժանապատիվ հնարավորություններ և հասանելի ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի բավարարվեն ողջ ընտանիքի սննդի կարիքները: «Սննդի աջակցության քարտ» ծրագիրը ոչ միայն վերաբերում է սննդի անմիջական կարիքներին, այլև ընտանիքներին հնարավորություն է տալիս տեղեկացված որոշումներ կայացնել սնունդ ընտրելիս՝ բարելավելով նրանց ընդհանուր առողջությունն ու բարեկեցությունը: