Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը հույսի գործնական մարմնացումն էր:
Հույսի և վճռականության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գլոբալ հակամարտությունից գլոբալ համագործակցության անցնելու:
Այսօր մեր կազմակերպությունն աննախադեպ փորձության է ենթարկվում։
Բայց ՄԱԿ-ը ստեղծվել է հենց այսպիսի պահերի համար։
Այժմ, առավել քան երբևէ, պետք է կյանքի կոչենք ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված արժեքներն ու սկզբունքները աշխարհի բոլոր անկյուններում:
Խաղաղություն հաստատելու հնարավորություն առաջարկելով և վերջ տալով հակամարտություններին, որոնք վտանգում են մարդկային կյանքերը, մեր ապագան և համաշխարհային առաջընթացը։
Աշխատելով վերջ դնել ծայրահեղ աղքատությանը, նվազեցնել անհավասարությունները և այնպիսի միջոցներ ձեռնարկելով, որոնք թույլ կտան հասնել Կայուն զարգացման նպատակներին:
Պաշտպանելով մեր մոլորակը, այդ թվում՝ հանածո վառելիքից մեր կախվածությունը վերացնելով և վերականգնվող էներգիայի աղբյուրների հեղափոխություն սկսելով։
Եվ վերջապես, հավասարակշռելով կանանց և աղջիկներին տրվող հնարավորություններն ու ազատությունները, և երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանություն բոլորի համար:
ՄԱԿ-ի օրվա առթիվ եկեք վերահաստատենք մեր հույսն ու համոզմունքն առ այն, որ մարդկությունը կարող է մեծ նվաճումներ ունենալ, եթե լինենք միասնական և գործենք գլոբալ համերաշխության ոգով։