ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության արձագանքը՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում
02 ապրիլի 2021
ՄԱԿ-ի Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող COVID-19 արձագանքի շրջանակում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տեքստիլ ծրագրի թիմն աջակցել է փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ):
Աջակցությունը ներառել է հայկական ընկերությունների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների արտադրություն և դրանց տրամադրում Հայաստանի առողջապահության նախարարությանը: Օգտվելով ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տեխնիկական աջակցության ծրագրերի իրականացման մեծ փորձից` այս նախաձեռնությունը համապարփակ օժանդակություն դարձավ տեղական ՓՄՁ-ների համար։ Այս նախաձեռնությունը հնարավորություն ընձեռեց ՓՄՁ-ներին պահպանել վաճառքը և աշխատատեղերը (1000 աշխատակից, որոնց 95%-ը՝ կանայք)՝ թույլ տալով թեթև արդյունաբերության կազմակերպություններին բավարարել բժշկական համազգեստի խիստ պահանջարկը հայկական առողջապահական ոլորտում:
Արդյունքում, աշխատակիցները կարողացել են պահպանել իրենց աշխատատեղերը և աջակցել կազմակերություններին այս դժվար ժամանակաշրջանում։ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ՝ շահառու ընկերություններն արտադրել են 2,623 անկողնային հավաքածու և 2000 բժշկական հագուստ: