Press Release

Կազմ, պատրաստ, անվտանգ՝ Սննդի անվտանգության համաշխարհային օր 2024 «Սննդի անվտանգություն. պատրաստ լինել անսպասելիին»

07 June 2024

Հունիսի 7, 2024 թվական, Երևան — Միացյալ ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպություննը (ԱՀԿ), հիմնական գործընկերների հետ համատեղ, նշում են Սննդի անվտանգության համաշխարհային օրը՝ «Սննդի անվտանգություն. Պատրաստ լինել անսպասելիին» խորագրի ներքո։

WFSD 2024
Caption: Սննդի անվտանգություն. պատրաստ լինել անսպասելիին
Photo: © FAO

Միացյալ ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպություննը (ԱՀԿ), հիմնական գործընկերների հետ համատեղ, նշում են Սննդի անվտանգության համաշխարհային օրը՝ «Սննդի անվտանգություն. Պատրաստ լինել անսպասելիին» խորագրի ներքո։ Այս տարվա թեման ընդգծում է սննդամթերքի անվտանգության չնախատեսված միջադեպերին պատրաստվածության կարևորությունը՝ սկսած փոքր տեղական իրադարձություններից մինչև խոշոր միջազգային ճգնաժամեր: Ամեն տարի աշխարհում մոտավորապես 600 միլիոն մարդ տառապում է մոտ 200 տարբեր տեսակի սննդային հիվանդություններից, որոնցից 420,000 կանխարգելելի մահերի են հանգեցնում։ Դրանց բեռն ամենաշատը ընկնում է աղքատ ազգաբնակչության և երիտասարդների վրա: Սննդի անվտանգության ապահովումը ոչ միայն կարևոր է պարենային անվտանգության համար, այլև կենսական նշանակություն ունի սննդամթերքի միջոցով փոխանցվող հիվանդությունների նվազեցման համար, որոնք անհամաչափելիորեն ազդում են խոցելի բնակչության վրա: Վերջերս Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղները փաստում են սննդի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Լոռիում և Տավուշում ջրհեղեղները աղտոտեցին ջրամատակարարման համակարգերը և սննդի աղբյուրները, մեծացնելով սննդային հիվանդությունների ռիսկը՝ շեշտադրելով Հայաստանում սննդի անվտանգության միջոցառումների ամրապնդման անհրաժեշտությունը: 

Ամեն տարի, Սննդի անվտանգության համաշխարհային օրը կարևոր հիշեցում է այն մասին, որ սննդի անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: Այս օրը մենք բարձրաձայնում ենք, որ, չնայած բոլոր ջանքերի՝ արտադրողներից մինչև սպառողներ, բոլորը իրենց դերն են կատարում՝ ապահովելու յուրաքանչյուրիս ափսեի սննդամթերքի անվտանգությունը, կան իրավիճակներ, երբ տեղի է ունենում անսպասելին: Պատրաստված լինելը անչափ կարևոր է բնական աղետների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի անջատումների, սննդային թունավորումների կամ ներմուծված արտադրանքի բռնկումների դեպքում: Միշտ կա ավելին, որ մենք կարող ենք անել հիվանդությունը կանխելու համար: Մեր օրերում սննդի մատակարարման փոխկապակցված գլոբալ շղթայում սննդի անվտանգության վտանգները կարող են տեղական խնդրից արագ վերաճել միջազգային արտակարգ իրավիճակի: 

Սննդի անվտանգության ապահովումը յուրաքանչյուր պետության կարևոր և հրատապ խնդիրներից է։ Սպառողների առողջության ապահովման նպատակով սննդամթերքի անվտանգության զարգացումն ու բարելավումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է։ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել սննդամթերքի անվտանգության բարելավման գործում՝ համաշխարհային չափանիշներին հետևելու միջոցով: Համաշխարհային տոնակատարությունների շրջանակում Հայաստանը ուշադրության կարժանացնի այն անհատներին և կազմակերպություններին, որոնք ակնառու ներդրում են ունեցել սննդի անվտանգության ոլորտում: Այս ճանաչումն ընդգծում է հավաքական ջանքերի կարևորությունը և նվիրված աշխատանքի ազդեցությունը սննդամթերքի անվտանգության ապահովման գործում: 

ՊԳԿ-ն և ԱՀԿ-ն Հայաստանում համատեղ խթանել են «Մեկ առողջություն» բազմաոլորտ մոտեցումը և աջակցել սննդամթերքի անվտանգության քաղաքականության մշակմանը և բարելավմանը: ՊԳԿ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը իրականացնել գիտական, վերլուծական և փորձագիտական կարողությունների զարգացում՝ ռիսկերի վերլուծության, սննդամթերքի անվտանգության վաղ նախազգուշացման համակարգերի և սննդամթերքի անվտանգության արտակարգ իրավիճակներին արձագանքման ուղղությամբ,: ԱՀԿ-ն կարևոր դեր է ունեցել հանրային առողջության ռիսկերի կանխարգելման, հայտնաբերման և արագ արձագանքման կարողությունների բազմոլորտ գնահատման գործընթացում: Համատեղ արտաքին գնահատումը երկրին օգնել է բացահայտել մարդկանց և կենդանիների առողջության համակարգերում առկա բացերը և կառավարությանը տրամադրել առաջարկություններ, ներառյալ սննդամթերքի անվտանգության և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ: Արտաքին գնահատման արդյունքները ուղեցույց են Առողջապահության անվտանգության ազգային գործողությունների ծրագրի մշակման համար: 

Հայաստանի կառավարության հետ երկար տարիներ սերտ համագործակցության արդյունքում ՊԳԿ-ն և ԱՀԿ-ն նպաստել են ոլորտային քաղաքականության բարելավմանը, ազգային լաբորատորիաների և հարակից ենթակառուցվածքների կարողությունների հզորացմանը ՝ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային մնացորդների հայտնաբերման վերաբերյալ տվյալների հավաքագրման և փոխանակման նպատակով, ինչպես նաև աջակցել են ազգային ռազմավարության և բազմաոլորտ գործողությունների ծրագրի մշակման գործում՝ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության տարածումը կանխելու և վերահսկելու համար: 

Հիմնական փաստեր և թվեր. 

• Աշխարհում յուրաքանչյուր տասներորդ մարդն ամեն տարի հիվանդանում է աղտոտված սննդից, ինչը ազդում է բոլոր երկրների վրա: Ավելի քան 200 հիվանդություններ առաջանում են մանրէներից, վիրուսներից, մակաբույծներից կամ այնպիսի քիմիական նյութերից, ինչպիսիք են ծանր մետաղները։ 

• Մինչև 5 տարեկան երեխաները կազմում են բնակչության 9%-ը, սակայն կրում են սննդային հիվանդությունների բեռի 40%-ը: 

• Սննդամթերքի անվտանգության չափանիշները պաշտպանում են բոլորի կյանքը և շատերի ապրուստը, սահմանելով չափանիշներ, որոնցով սննդամթերքը պետք է համապատասխանի սպառողներին պաշտպանելու և արտադրանքի նկատմամբ վստահություն զարգացնելու համար: 

• Շուրջ 60 տարի Codex Alimentarius հանձնաժողովը սահմանում է սննդի միջազգային ստանդարտները: Codex Alimentarius-ը կամ «Սննդի օրենսգիրքը» ՊԳԿ-ի և ԱՀԿ-ի կողմից սահմանված ստանդարտների, ուղեցույցների և գործնական կանոնների հավաքածու է, որն ընդունվել է Հանձնաժողովի կողմից։

WHO Risk Communication and Community Engagement Consultant

Hripsime Ohanyan

WHO
National Professional Officer, Risk Communication and Community Engagement

Maria Martirosyan

FAO
National Communication Specialist

UN entities involved in this initiative

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Goals we are supporting through this initiative