Եկե՜ք գործենք հանուն Կայուն զարգացման նպատակների

Կայուն զարգացման նպատակները բոլորի համար ավելի լավ և կայուն ապագա ստեղծելու նախագիծ են։ Կայուն զարգացման նպատակները համաշխարհային կոչ են՝ վերացնելու աղքատությունը, պաշտպանելու շրջակա միջավայրը և կլիման, ինչպես նաև՝ ապահովելու, որ աշխարհում բոլոր մարդիկ ապրեն խաղաղ և բարեկեցիկ կյանքով։ Կարդացեք ավելին և միացեք մեզ։

Միացե՜ք այսօր

Տեղեկատվությունը տարածելու հարցում մեզ օգնելու համար՝ պարզեք, թե ինչպես կարող եք ներգրավվել

Պարզեք, թե ինչպես կարող եք մասնակցել

Գործի՜ր հիմա
16 ապրիլի 2024
Գործի՛ր համընդհանուր ապագայի համար

Սա Կայուն զարգացման 17 նպատակների կոչն է՝ գործողությունների ծրագիր ավելի լավ աշխարհ ունենալու համար: Պետք չէ սպասել մեր երազած ապագային. մենք կարող ենք ստեղծել այն հիմա: Բոլորը կարող են միանալ փոփոխությունների համաշխարհային շարժմանը։ ActNow (հայերեն՝ ԳործիրՀիմա)-ն Միավորված ազգերի կազմակերպության արշավն է՝ ոգեշնչելու մարդկանց գործել հանուն Կայուն զարգացման նպատակների: Նպատակները կարող են բարելավել կյանքը բոլորիս համար: Ավելի մաքուր օդ, ավելի ապահով քաղաքներ, հավասարություն, ավելի որակյալ աշխատատեղեր։ Այս հարցերը կարևոր են բոլորի համար: Բայց առաջընթացը չափազանց դանդաղ է ընթանում: Անհրաժեշտ է ձեռնարկել շտապ գործողություններ՝ արագացնելու փոփոխությունները, որոնք կբարելավեն կյանքի որակն ավելի առողջ մոլորակում: Ի՞նչ կարող ենք ակնկալել, երբ միլիոնավոր մարդիկ միասին գործեն համընդհանուր ապագայի համար: Շատ բան: Միացե՛ք արշավին՝ ավելին իմանալու և քայլեր ձեռնարկելու համար: