Եվ այստեղ՝ Լոնդոնում՝ Դիքենսի քաղաքում, ակնհայտ է, որ մեր աշխարհը կանգնած է երկու ճգնաժամի առաջ։
Կլիմայական ճգնաժամ, որը մեզ տանում է դեպի ավելի բարձր ջերմաստիճաններ և մոտեցնում աղետալի շրջադարձային կետերին։
Եվ էներգետիկ ճգնաժամ, որը բացահայտում է ածխաջրածիններից կախված աշխարհի խոցելիությունն ու սխալ հաշվարկը։
Առաջին հայացքից այս ճգնաժամերը կարող են առանձին թվալ։
Սակայն դրանք ունեն նույն կործանարար աղբյուրը՝ հանածո վառելիքը։
Եվ պահանջում են նույն լուծումը․
Արագ և արդար անցում դեպի մաքուր էներգիա, ինչպես նաև հարմարվողականության, դիմակայունության և կլիմայական արդարության զգալի խթանում նրանց համար, ովքեր արդեն բախվում են կլիմայական վնասների։