ՄԱԿ-ի մշտական համակարգողի հայտարարությունը AI-Nemra հարթակի վերաբերյալ
05 դեկտեմբերի 2025
ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակն աջակցել է «AI-NEMRA»-ի՝ Հայաստանի նոր առցանց հարթակի գործարկմանը։ Այն Հայաստանի՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ազգային մեխանիզմն է, որը ձևավորվել է՝ հաշվի առնելով Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից մշակված առաջարկությունները՝ մարդու իրավունքների ոլորտում ազգային զեկույցներ ներկայացնելու կարողություններն ամրապնդելու նպատակով: