ՊՀԾ Հայաստանը, համագործակցելով ՀՀ կառավարության, ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի և Եվրասիական կայունացման և զարգացման բանկի հետ, հաջողությամբ ավարտել է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում կարողությունների զարգացման խոշոր նախաձեռնությունը։
Ծրագրի ձեռքբերումները.
Իրականացվել է 6 մասնագիտացված ուսումնական դասընթաց ՀՀ 15 Ջրօգտագործողների ընկերությունների 125 մասնակիցների համար։
Ծրագրի ընթացքում համատեղվել են տեսական դասընթացները ժամանակակից ոռոգման, ջրի չափման և արբանյակային քարտեզագրման վերաբերյալ գործնական ուսուցման հետ։
Դասընթացների շրջանակներում հասցեագրվել են իրավական համապատասխանության, ֆինանսական կառավարման և տեխնիկական գործառույթների կարևոր բացերը։
Այս ջանքերը հիմք են դնում Հայաստանի ոռոգման ոլորտում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, գյուղատնտեսական արտադրողականության բարելավման և կլիմայի փոփոխություններին դիմակայելու համար։
Դիտեք ՊՀԾ-ի և գործընկերների ավելի կայուն ապագա ստեղծելուն ուղղված համատեղ աշխատանքի մասին տեսանյութը։