«Մայլեռ ձմեռային խաղեր 2026․ դիվանագիտությունը լեռներում» սպորտային մրցույթն իրականացվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ։
2026 թվականի փետրվարի 21-ին Հայաստանում տարբեր երկրների դիվանագետներ, ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվել էին «Մայլեռ մաունթին ռեզորթ» լեռնադահուկային հանգստի գոտում՝ առաջին անգամ «դիվանագիտական» Ձմեռային խաղերին մասնակցելու համար։
Ավելի քան 130 մասնակից, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չեխիայի դեսպանատների, ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Հայաստանում ԵՄ առաքելության, մի շարք տարածաշրջանային զարգացման բանկերի և կառավարության գործընկերների ներկայացուցիչներ միացել էին խաղերին։
Միջոցառումը ոչ պաշտոնական էր․ չկային բանակցային սեղաններ, հայտարարություններ և պաշտոնական օրակարգեր։
Նկարագրություն՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը՝ «Մայլեռ ձմեռային խաղեր 2026․ դիվանագիտությունը լեռներում» մրցույթին
«Ներկայիս անորոշ աշխարհում, միավորվելու պարզ գործողությունն ավելի կարևոր է, քան երբևէ: Այսպիսի ոչ ֆորմալ, մարդկային միջավայրերը նպաստում են այն հարաբերությունների պահպանմանը, որոնցից կախված է բազմակողմ համագործակցությունը», - ասում է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը: