Եռակողմ գործընկերները վերահաստատեցին Հայաստանում ֆորմալ զբաղվածության խթանմանն ուղղված իրենց հանձնառությունը
15 դեկտեմբերի 2025
Երևան - Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համագործակցությամբ 2025թ․ դեկտեմբերի 4-ին կազմակերպել է եռակողմ աշխատաժողով՝ նվիրված Հայաստանում ֆորմալ զբաղվածության խթանմանը։
Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների, աշխատողների և գործատուների կազմակերպությունների, ՄԱԿ գործակալությունների ներկայացուցիչներ և զարգացման գործընկերներ, որոնք քննարկել են ֆորմալ զբաղվածության ընդլայնման և ոչ ֆորմալ զբաղվածության կանխարգելմանն ուղղված համակարգված մոտեցումները։
Իր բացման խոսքում, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժ․պ․ և ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին ողջունել է Կառավարության, սոցիալական գործընկերների և զարգացման գործընկերների, այդ թվում ՄԱԿ գործակալությունների միջև շարունակական համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ ֆորմալ զբաղվածությունը անհրաժեշտ է կայուն զարգացման և սոցիալական արդարության համար՝ նշելով, որ անցումը ոչ ֆորմալ զբաղվածությունից ֆորմալ զբաղվածությանը կարևոր է Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։ Նա վերահաստատել է ՄԱԿ համակարգի հանձնառությունը աջակցելու Հայաստանին աշխատաշուկայի հզորացման, արժանապատիվ աշխատանքի խթանման և ներառական տնտեսական աճի առաջ մղման հարցերում։
Հիմնական ելույթ․ Ոչ ֆորմալ զբաղվածության հասցեագրման գլոբալ ջանքերը
Ֆորմալացմանն ուղղված ԱՄԿ Գլոբալ Ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրը հանդես է եկել հիմնական ելույթով՝ անդրադառնալով Ոչ ֆորմալ տնտեսությունից ֆորմալ տնտեսության անցման վերաբերյալ 2015 թվականի ԱՄԿ Հանձնարարականին (թիվ 204) ընդունումից մեկ տասնամյակ անց։ Նա ներկայացրել է գլոբալ միտումները, այն երկրների քաղած դասերը, որոնք հաջողությամբ ֆորմալացրել են իրենց աշխատաշուկաները, ընդգծելով համատեղ քայլերի անհրաժեշտությունը՝ ֆորմալ զբաղվածության համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով։
Ոչ ֆորմալ զբաղվածության հասցեագրումը որպես ազգային առաջնահերթություն
Official statistics shows that nearly one in three workers in Armenia worked informally in 2023. Informality is associated with lower productivity, vulnerable working conditions, limited access to social and labour protection, and reduced public revenue, factors that hinder equitable development and essential social investments.
Ֆորմալ զբաղվածության բարելավման վերաբերյալ եռակողմ գործընկերների մոտեցումները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության խնդիրը մարդու արժանապատվության, աշխատանքային իրավունքների, սոցիալական պաշտպանության, արդար մրցակցության և երկրի երկարաժամկետ զարգացման հիմնարար հարցերից է։ Վերջինիս համոզմամբ՝ խնդիրների լուծումը հնարավոր է եռակողմ գործընկերության, տվյալների վրա հիմնված քաղաքականության և բոլոր կողմերի ջանքերի մեկտեղման արդյունքում՝ վերահաստատելով Նախարարության՝ Զբաղվածության ազգային ռազմավարությունից բխող հանձնառությունը։
ՀԱՄԿ նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը նշել է, որ ՀԱՄԿ-ը մշտապես հանդես է գալիս ոչ ֆորմալ զբաղվածության ամենաբարձր ցուցանիշներ ունեցող՝ գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում ոչ ֆորմալ զբաղվածության նվազեցմանը միտված օրենսդրական բարեփոխումների օգտին։ Նա ընդգծել է ինքնազբաղվածների ֆորմալացման հետ կապված խնդիրները և ներկայացրել է ՀԱՄԿ փորձը՝ կազմակերպելու ոչ ֆորմալ աշխատողներին, այդ թվում՝ տնային տնտեսության և գյուղատնտեսական աշխատանքներ կատարողներին, ինչպես նաև ինքնազբաղված անձանց՝ նրանց ներկայացվածությունն ու պաշտպանության երաշխքիների հասանելիությունը բարելավելու նպատակով։
ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը ընդգծել է, որ ֆորմալ տնտեսության ընդլայնումը երկարաժամկետ հեռանկարում ուղիղ ներդրում է երկրի տնտեսական կայունության, առողջ տնտեսական էկոհամակարգի ձևավորման, բարձր արտադրողականության ապահովման և նոր արժեք ստեղծող բիզնես միջավայրի զարգացման գործում։ «Սա այն ճանապարհն է, որից շահում են բոլորը՝ և՛ գործատուները, և՛ աշխատողները, և՛ պետությունը», նշել է Լ.Ադամյանը։ Նա նաև նշել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ձեռնարկատերերի համար ՀԳՀՄ կողմից կազմակերպված վերապատրաստումների մասին։
Փաստահեն վերլուծություններ և քաղաքական երկխոսություն
Աշխատաժողովի ընթացքում վավերացման համար ներկայացվել է Հայաստանում ոչ ֆորմալ տնտեսության ախտորոշիչ զեկույցը, որի մշակումը ԱՄԿ-ն պատվիրակել է Սիվիտտա ԷյԷմ խորհրդատվական ընկերությանը։ Զեկույցը ներառում է ոչ ֆորմալ զբաղվածության վերլուծությունը, աշխատաշուկայի միտումները և ֆորմալացումը խթանող մեխանիզմները։ Այն եզրակացնում է, որ ֆորմալացումը ստեղծում է նոր հնարավորություններ հասարակության տարբեր խմբերի համար, խթանելով երկարաժամկետ տնտեսական աճը, բարելավելով աշխատողների պաշտպանությունը և նպաստելով ներդրումների ու նորարարության զարգացմանը։ Ֆորմալացումը դրական է ազդում նաև տարածքային համաչափ զարգացման, կանանց զբաղվածության բարձրացման վրա և նպաստում է սոցիալական ներդրումների համար հարկային եկամուտների ավելացմանը։
Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ոչ ֆորմալ զբաղվածության նվազեցման ուղղությամբ պետության և սոցիալական գործընկերների կողմից իրականացվող քայլերին, ինչպես նաև զբաղվածության ոլորտում գենդերային անհավասարությունների մեղմացման հնարավորություններին։ Մասնակիցները ներկայացրել են իրենց ակնկալիքները՝ ախտորոշիչ զեկույցի արդյունքների հիման վրա քաղաքականության գործողությունների իրականացման վերաբերյալ։
Ամփոփելով աշխատաժողովը, Ֆ․Լապեյրը ընդգծել է խնդրի բազմաշերտ բնույթը․
«Մենք պետք է գործենք մի քանի ուղղություններով՝ առավել արդյունավետ կերպով կանխարգելելով և հաղթահարելով ոչ ֆորմալ զբաղվածությունը, կանխելով ոչ ֆորմալ դրսևորումներն աշխատաշուկայում՝ ապահովելով արժանապատիվ աշխատանքային պայմաններ, միաժամանակ ստեղծելով ավելի արդյունավետ զբաղվածության հնարավորություններ ֆորմալ տնտեսությունում և բարենպաստ միջավայր՝ կայուն ձեռնարկությունների զարգացման համար»։
Միջոցառումը կազմակերպվել է ԱՄԿ կողմից ֆինանսավորվող «ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում» ծրագրի շրջանակներում։