Մամուլի հաղորդագրություն

ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ ուժեղանում են ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի ուժի մոմենտի և ճնշման տրամաչափարկման լաբորատորիայի կարողությունները

21 նոյեմբերի 2025

Երևան, Հայաստան – 2025 թ. նոյեմբերի 10-ից 14-ը – ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրով անցկացրեց պրակտիկ դասընթաց, որը նպատակ ուներ զարգացնելու ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի ուժի մոմենտի և ճնշման լաբորատորիաների տեխնիկական կարողությունները և անդրադառնալու միջազգային ճանաչում ունեցող հավատարմագրման մարմնի (2025 թվականի հոկտեմբերի 23-ից 24-ը) գնահատման այցի արդյունքում արձանագրված դիտարկումներին։

UNIDO Enhances NBSM’s Competence in Torque and Pressure Calibration
Նկարագրություն՝ ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ ուժեղանում են ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի ուժի մոմենտի և ճնշման տրամաչափարկման լաբորատորիայի կարողությունները
Լուսանկարը՝ © UNIDO

Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային ճանաչում ունեցող հավատարմագրման մարմնի կողմից վերջերս անցկացված գնահատման արդյունքներին, որի ընթացքում ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի էլեկտրական, ուժի մոմենտի և ճնշման տրամաչափարկման լաբորատորիաները գնահատվել են։ Հիմնվելով գնահատման արդյունքների ու առաջարկությունների վրա՝ ՄԱԱԶԿ-ի միջազգային փորձագետի աջակցությամբ ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի մասնագետների հետ իրականացվեց շեղումների վերլուծություն և շտկողական գործողությունների մշակում՝ ապահովելով լիարժեք համապատասխանություն ISO/IEC 17025:2017 ստանդարտի պահանջներին։ Դասընթացի ժամանակ մասնագետներն օգտագործեցին ճնշման չափման սարքավորումները։

Քննարկվեցին նաև ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի և Չեխիայի չափագիտության ինստիտուտի (CMI) միջև իրականացված երկկողմ համեմատության (BILC) արդյունքները, ինչպես նաև ճնշման ոլորտում տրամաչափարկման և չափման կարողությունների վավերացման հարցերը։

UNIDO Enhances NBSM’s Competence in Torque and Pressure Calibration
Նկարագրություն՝ ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ ուժեղանում են ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի ուժի մոմենտի և ճնշման տրամաչափարկման լաբորատորիայի կարողությունները
Լուսանկարը՝ © UNIDO

Այցի ընթացքում ճնշման և ուժի մոմենտի լաբորատորիաների պահպանման ծախսերը քննարկվեցին ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի որակի կառավարչի հետ, և վերջնական տարբերակը ներկայացվեց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի տնօրինությանը 2025 թ.-ի նոյեմբերի 12-ին անցկացված հանդիպման ժամանակ։

Այս դասընթացը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի որակի ենթակառուցվածքի զարգացման և չափագիտության համակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ճանապարհին՝ նպաստելով ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԳԸՀ/CEPA) ստանձնած հանձնառությունների իրականացմանը։

«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսության դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել` 
Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org 
Ծրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին` m.tapaltsyan@unido.org

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ