Մամուլի հաղորդագրություն

ՄԱԱԶԿ-ը կազմակերպեց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի փորձագետների ուսումնական այցը Չեխիայի Հանրապետություն

04 նոյեմբերի 2025

Երևան, Հայաստան – 2025 թ. սեպտեմբերի 22-26–ը – ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրով ՄԱԱԶԿ-ը կազմակերպեց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ–ի մասնագետների ուսումնական այցը Չեխիայի չափագիտության ինստիտուտ (CMI)։ Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի որակի կառավարիչը և երկու լաբորատորիայի  ղեկավարները։

Study Cisit of the NBSM’s Experts to the Czech Republic
Նկարագրություն՝ ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի փորձագետների ուսումնական այցը Չեխիայի
Հանրապետություն
Լուսանկարը՝ © UNIDO

Այցի ընթացքում հայաստանյան փորձագետները ծանոթացան Չեխիայի չափագիտության ինստիտուտի լաբորատորիաների կառավարման, տրամաչափարկման ու հաստատման ընթացակարգերի լավագույն փորձին, ինչպես նաև ԵՄ և միջազգային չափանիշներին համապատասխանող որակի կառավարման համակարգերի ուղղություններին։ Հատուկ ուշադրություն է դարձվել վառելիքաբաշխիչ աշտարակների տեխնիկական կանոնակարգերի վերաբերյալ տեսական և գործնական դասընթացին, որոնց հիմքում էին MID կանոնակարգի B մոդուլն ու OIML R117 պահանջները։ ԱՄՍՏԱՆԴԱՐՏ–ի մասնագետներն այցելեցին Չեխիայի չափագիտության ինստիտուտի՝ նորագույն սարքավորումներով հագեցած երկարության, ուժի մոմենտի և ճնշման լաբորատորիաները՝ պրակտիկայում կիրառելու ստացված գիտելիքները։  պարապունքներ։

Չեխ գործընկերների հետ փորձի փոխանակման միջոցով ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի մասնագետները խորացրեցին տեխնիկական գիտելիքները և ծանոթացան հավատարմագրման գործընթացներին։ Անդրադարձ կատարվեց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի՝ միջազգայնորեն ճանաչված ծառայությունների ընդլայնման հարցերի։

Study Cisit of the NBSM’s Experts to the Czech Republic
Նկարագրություն՝ ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի փորձագետների ուսումնական այցը Չեխիայի
Հանրապետություն
Լուսանկարը՝ © UNIDO

Այս քայլը կարևոր ներդրում է Հայաստանի չափագիտական համակարգի զարգացման և այն եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործում՝ բարձրացնելով հայաստանյան արտադրանքի ու ծառայությունների մրցունակությունը։

«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսության դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել` 
Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org 
Ծրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին`  m.tapaltsyan@unido.org

Մանե Թափալցյան

ՄԱԱԶԿ
ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում» ծրագրի համակարգող

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ