Մամուլի հաղորդագրություն

Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներդնում են բարձր տեխնոլոգիական լուծումներ՝ խելացի գյուղատնտեսության ոլորտում

03 սեպտեմբերի 2025

Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման նպատակով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համատեղ մասնակցեցին տվյալների հավաքագրման և վերլուծության դասընթացի՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Դասընթացն համատեղեց ինչպես տեսական ուսուցման մոդուլներ, այնպես էլ անօդաչու թռչող սարքերի գործնական կիրառում, որի ընթացքում մասնակիցները սովորեցին ճշգրիտ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ բարձր լուծաչափով օդային տվյալների հավաքում և մեկնաբանում:  

Նկարագրություն՝ Անօդաչու թռչող սարքերի գործնական կիրառում
Լուսանկարը՝ © WFP

Գյուղատնտեսական և շրջակա միջավայրի մոնիթորինգի համար նախատեսված անօդաչու թռչող սարքերը կաջակցեն ոռոգման աշխատանքներին՝ գնահատելով հողի խոնավությունը, բուսականության նորմալացված տարբերության ինդեքսը (NDVI), հողի առողջությունն ու որակը։ Մուտքագրված տվյալների հիման վրա կորոշվեն ոռոգման և բերքի պլանավորման համար լավագույն վայրերըԱրբանյակային պատկերների համեմատ՝ անօդաչու թռչող սարքերն առաջարկում են իրական ժամանակում, բարձր լուծաչափով և ավելի կիրառելի տվյալներ փոքր ֆերմերային տնտեսությունների համար:  

«Փոքր գյուղատնտեսական տնտեսություններին և համայնքներին աջակցելու համար սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է: Խոսքն ավելի խելացի պլանավորման, ավելի արդյունավետ թիրախավորման և ավելի մեծ արդյունքների մասին է», - ասաց Լեյլա Մելիուհն, ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն ու տնօրենը: 

Երեքշաբաթյա դասընթացը ներառեց անօդաչու թռչող սարքերով նկարահանումների պլանավորում ու իրականացում, տվյալների և գործնական կիրառությունների մշակում։ Այս նախաձեռնությունը ՊՀԾ-ի ավելի մեծ ջանքերի մի մասն է՝ իր գործունեության մեջ նոր տեխնոլոգիաներ ներառելու ուղղությամբմասնավորապես՝ գյուղատնտեսությանջրային ռեսուրսների կառավարման և գյուղական ենթակառուցվածքների քարտեզագրման ոլորտներում։   

Հաջող փորձնական ծրագրից հետո անօդաչու թռչող սարքերն ու վերլուծական գործիքները կփոխանցվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Սա կնպաստի ճշգրիտ տեխնոլոգիաների ազգային ինտեգրմանը գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերում։

ՊՀԾ-ի մասին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾաշխարհի խոշորագույն մարդասիրական կազմակերպություններից է՝ եզակի միջազգային փորձառությամբ հումանիտար օգնության տրամադրմանպարենային անապահովության դեմ պայքարի և բնական ռեսուրսների կայուն կառավարման ոլորտներում։

ՊՀԾ-ի հիմնական նախաձեռնությունը դպրոցական սննդի ծրագիրն է, որն Հայաստանի բոլոր մարզերում (բացառությամբ Երևանի) իրականացվել է 2010 թվականից, իսկ 2023 թվականից ամբողջությամբ ազգայնացվել է։ Երևանում ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2025–2026 ուսումնական տարում՝ ընդլայնելով մայրաքաղաքի երեխաների համար սննդարար դպրոցական սննդի հասանելիությունը։

ՊՀԾ-ի գործունեությունը համահունչ է ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններին, որոնք հիմնականում կենտրոնացած են խոցելի համայնքների և տնային տնտեսությունների դիմակայունության բարձրացման վրա: ՊՀԾ-ն նպատակ ունի ամրապնդել պարենային համակարգերը՝ կլիմայական զգայուն պարենային արժեշղթաների զարգացման միջոցով:  

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊՀԾ
Պարենի համաշխարհային ծրագիր

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ