Կորեայի միջազգային համագործակցության գործակալության, Էվհա կանանց համալսարանի և Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները իրականացնում են մոնիտորինգային այցեր ծրագրի շրջանակներում
26 օգոստոսի 2025
Օգոստոսի 11-ից 14-ը Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) հյուրընկալեց Էվհա կանանց համալսարանի մոնիթորինգի և գնահատման թիմին, ինչպես նաև Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) ներկայացուցչներին:
Այցը իրականցավեց ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր խթանել կենսապահովում և տնտեսական կենսունակություն խոցելի և տեղահանության ազդակիր համայնքներում:
Պատվիրակությանը նպատակ էր հետապնդում գնահատել ծրագրի առաջընթացը, բացահայտել մարտահրավերները, ինչպես նաև տվյալների հավաքագրման հիման վրա՝ բարելավել կառավարումը: Այն նաև նպաստեց պատվիրակության կողմից տեղական համատեքստի վերաբերյալ ծանոթացմանը, ինչպես նաև ՄՄԿ ծրագրի աշխատակիցների և հյուրընկալվող պատվիրակության միջև հաղորդակցության ամրապնդմանը:
Մեկնարկը Երևանում
Այցը սկսվեց ծրագրի և Հայաստանի սոցիալ-տնտեսական համատեքստի վերաբերյալ մանրամասն ներկայացմամբ: Քննարկումները նպաստեցին արդյունավետ այց իրականացնելուն: Օգոստոսի 11-ին պատվիրակությունը հանդիպեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի հետ, ով ընդգծեց ծրագրի համապատասխանությունը Հայաստանի կենսապահովման և աշխատաշուկայի վերաբերյալ ազգային ռազմավարություններին, ինչպես նաև նշեց ծրագրի ներառական զբաղվածության նախաձեռնությունների կարևորությունը, որոնք աջակցում են փախստականներին և խոցելի խմբերին:
Պատվիրակությունը հանդիպեց նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Նախնական և մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանի հետ։ Քննարկվեցին մասնագիտական ուսումնառության դերը Հայաստանի զարգացման գործում, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է ծրագիրը կարող նպաստել ուսումնական ծրագրերի մշակմանը, տեխնիկական աջակցությանը և շրջանավարտներին միկրոդրամաշնորհների տրամադրմանը։
Տեղային այցեր. համայնքների հետ ծանոթություն
Օգոստոսի 12-ին պատվիրակությունը մեկնեց Տավուշի մարզ, որտեղ պատվիրակությանը ընդունեց Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը: Քննարկվեցին ծրագրի հիմնական բաղադրիչները, թե արդյոք համապատասխանում են տեղական զարգացման առաջնահերթություններին, և ինչպես է հանարավոր խթանել կայուն փոփոխություններ։
Հաջորդ օրերի ընթացքում պատվիրակությունը հանդիպեց Իջևանի և Ալավերդու համայնքների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցեց Իջևանում կազմակերպված կառավարման խորհրդի նիստին, որը ապահովում է խոցելի բնակչության կարծիքների ներառումը ծրագրի իրականացման հարցերում, ինչպես նաև պատվիրակությունը այցելեց Նոյեմբերյանի և Ստեփանավանի մասնագիտացված քոլեջներ: Նոյեմբերյանի քոլեջում պատվիրակությունը այցելեց եռակցման լաբորատորիա, որը նախատեսվում է նոր տեխնիկայով կհամալրվի ԿՄՀԳ ծրագրի շրջանակներում։
Պատվիրակությունը նաև հանդիպեց ՄՄԿ-ի կողմից հայատարարած դրամաշնորհին դիմած ՓՄՁ–ների հետ՝
- Տեղական բիզնես և ՀԿ, որը արտադրում է ձեռագործ գորգեր, հուշանվերներ՝ ստեղծելով զբաղվածության հնարավորություններ կանանց համար: Գործատուն թույլ է տալիս կանանց իրենց երեխաներին բերել աշխատանքի՝ կազմակերպելով արվեստի դասընթացներ և այլ միջոցառումներ երեխաների համար՝ խթանելու մայրերի ինտեգրումը աշխատաշուկայում:
- Փախստականների կողմից հիմնադրված գյուղատնտեսական կոոպերատիվ, որը աճեցնում է ծնեբեկ Լոռու գեղատեսիլ բնաշխարհում:
- Հմուտ եռակցող և մետաղագործ, որը կորցրել է ոտքը պատերազմում, սակայն ձգտում է այժմ ընդլայնել բիզնեսը և ստեղծել նոր աշխատատեղեր:
- Կարի գործարան, որը նախատեսում է ընդլայնվել և ավելի շատ կանանց ընդունել աշխատանքի համայնքից:
Կրթության հզորացում. ՏՏ սարքավորումների հանձնում Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջին
Այցն ավարտվեց Ստեփանավանում տեղի ունեցած իրադարձությամբ, երբ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) ներկայացուցիչ Ջիյոն Մոն պաշտոնապես հանձնեց անհրաժեշտ համակարգչային սարքավորումները: Այս աջակցությունը հատկապես նշանակալից էր, քանի որ հորդառատ անձրևների և ջրհեղեղի հետևանքով վնասվել էր քոլեջի նախկին համակարգչային տեխնիկան։ Այժմ ավելի քան 400 ուսանող կօգտվի անհրաժեշտ համակարգչային սարքավորումներից և թվային ուսուցման հասանելիություն կունենա։ Ծրագրի կողմից Հայաստանի մասնագիտական ուսումնական հաստատություններին աջակցությանը ընդգծում է երիտասարդներին հզորացնելու և ազդակիր համայնքներում դիմացկուն համայնքներ կառուցելու համատեղ հանձնառությունը:
Մենք մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում ԿՄՀԳ -ին և Էվհա կանանց համալսարանին իրենց շարունակական աջակցության, համագործակցության և Հայաստանի ապագայի նկատմամբ հանձնառության համար: