Մամուլի հաղորդագրություն

Մարդասիրության համաշխարհային օրը հիշենք նրանց, ովքեր գործում են #Հանունմարդասիրության

18 օգոստոսի 2025

Այսօր՝ Մարդասիրության համաշխարհային օրը, Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակն իր գործընկեր կազմակերպությունների հետ հիշում է մարդասիրական աշխատողներին, ովքեր իրենց կյանքը վտանգելով օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Նրանք հաճախ աշխատում են ծայրահեղ պայմաններում և արժանի են պաշտպանության ու ճանաչման՝ մարդկանց կյանքեր փրկելու իրենց նվիրումի համար: 

Նկարագրություն՝ ՄԱԿ ՊՀԾ-ի վրանը Գորիս քաղաքի կենտրոնում՝ 2023 թվականի սեպտեմբերին փախստականների հոսքի ժամանակ
Լուսանկարը՝ © WFP

#Հանունմարդասիրության կարգախոսի ներքո մենք մեծարում ենք աշխարհի մարդասիրական ոլորտի աշխատողների քաջությունն ու նվիրվածությունը: Ցավով նշում ենք, որ առ 2025 թվականի օգոստոս, ճգնաժամային կետերում ծառայելիս զոհվել է ավելի քան 170 մարդասիրական աշխատող, իսկ առնվազն 150-ը՝ վիրավորվել:  

ՊՀԾ-ն իր գործընկերների հետ միասին մնում է մարդասիրական գործողությունների առաջնագծում՝ փրկելով և փոխելով մարդկանց կյանքերը: Մենք արձագանքում ենք արտակարգ իրավիճակներին` տրամադրելով կենսական նշանակության պարենային աջակցություն: Հակամարտություններից, աղետներից և կլիմայի փոփոխությունից տուժած համայնքներում զարգացնում ենք երկարաժամկետ լուծումներ` նպաստելով խաղաղության, կայունության և դիմակայունության ամրապնդմանը:  

Վերջին ճգնաժամերին ի պատասխան՝ ՊՀԾ-ն Հայաստանում աջակցել է փախստականներին և սոցիալ-տնտեսապես խոցելի բնակչությանը՝ տրամադրելով տաք սնունդ, սննդի աջակցության քարտեր և չոր սննդի փաթեթներ: ՊՀԾ-ի աջակցությունը նպատակ ունի բավարարել նրանց սննդի հիմնական կարիքները տեղահանության և անորոշության ժամանակ: 

ՊՀԾ-ի աշխատանքն Հայաստանում չի սահմանափակվում միայն անհապաղ աջակցություն տրամադրելով: Մեր ջանքերը կենտրոնացնում ենք դիմակայուն պարենային համակարգերի, դպրոցական սննդի ծրագրի, համայնքների հզորացման և կառավարությանը աջակցելու վրա՝ կայուն պարենային ապահովության հասնելու և խոցելի տնային տնտեսությունների կենսամակարդակի բարելավման նպատակով։ 

Այս օրը ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակը վերահաստատում է իր հանձնառությունը մարդասիրական սկզբունքներին և կոչ է անում բոլորին ճանաչել և աջակցել նրանց, ովքեր աշխատում են #Հանունմարդասիրության:

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊՀԾ
Պարենի համաշխարհային ծրագիր

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ