Մամուլի հաղորդագրություն

ՄԱԱԶԿ-ն կազմակերպեց վառելիքաբաշխիչ աշտարակների տրամաչափարկման և Չափող սարքերի հրահանքի կիրակման վերաբերյալ գործնական դասընթաց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի և ՇՎՏՄ աշխատակիցների համար

11 օգոստոսի 2025

Երևան, Հայաստան – 2025 թ. օգոստոսի 4-8 – Ի լրումն օրենսդրական չափագիտության վերաբերյալ հուլիսին անցկացված դասընթացների՝ ԵՄ/ՄԱԱԶԿ «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրով կազմակերպեց գործնական դասընթաց չափող սարքերի (MID) 2014/32/ԵՄ կանոնակարգի վերաբերյալ։ Դասընթացին մասնակցեց Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի (ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ) յոթ մասնագետ և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) երկու ներկայացուցիչ։ 

Նկարագրություն՝ Վառելիքաբաշխիչ աշտարակների տրամաչափարկման և Չափող սարքերի հրահանքի կիրակման վերաբերյալ դասընթաց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի և ՇՎՏՄ աշխատակիցների համար
Լուսանկարը՝ © UNIDO

Դասընթացին ներկայացվեցին MID կանոնակարգով սահմանված  վառելիքաբաշխիչ աշտարակների տեխնիկական և չափագիտական պահանջները, համապատասխանության գնահատման ընթացակարգերը՝ հատուկ շեշտադրում կատարելով B, D, F և G մոդուլների, ինչպես նաև OIML R117 փաստաթղթի կիրառման վրա։

Չեխիայի չափագիտության ինստիտուտի (CMI) փորձագետների անցկացված դասընթացը  ներառում էր տեսական և գործնական հատվածներ։ Անդրադարձ կատարվեց EC-տեսակի փորձաքննության ընթացակարգերին, նախնական ստուգման, ինչպես նաև հետագայում ազգային օրենսդրության հիման վրա հաստատման կարգին, անվտանգության հրահանգներին առնչվող ընթացակարգերին և այլ թեմաների։ Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և գործիքակազմ՝ MID կանոնակարգի (մասնավորապես, վառելիքաբաշխիչ աշտարակների վերաբերյալ համապատասխան MI-005 հավելվածը) կիրառելու համար, ինչպես նաև  նպաստել համապատասխանեցմանը եվրոպական  օրենսդրությանը: 

Նկարագրություն՝ Վառելիքաբաշխիչ աշտարակների տրամաչափարկման և Չափող սարքերի (MID) հրահանքի կիրակման վերաբերյալ դասընթաց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի և ՇՎՏՄ աշխատակիցների համար
Լուսանկարը՝ © UNIDO

«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսության դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։

________________________________________

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել` 

Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org

Ծրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին`  m.tapaltsyan@unido.org  

 

Մանե Թափալցյան

ՄԱԱԶԿ
ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում» ծրագրի համակարգող

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ