Մամուլի հաղորդագրություն

ՄԱԱԶԿ-ը ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի աշխատակիցների համար կազմակերպեց դասընթաց տրամաչափարկման ընթացակարգեր թեմայով

25 հուլիսի 2025

Երևան, Հայաստան – 2025 թ․ հուլիսի 21-25 – ԵՄ/ՄԱԱԶԿ «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրով անցկացվեց ժամանակի և հաճախականության չափագիտության թեմայով հնգօրյա մասնագիտացված դասընթաց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի չորս աշխատակցի համար։ Սա հերթական քայլ է Հայաստանի որակի ենթակառուցվածքի համակարգը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու համար։

Նկարագրություն՝ Տրամաչափարկման ընթացակարգերի վերաբերյալ դասընթաց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի աշխատակիցների համար
Լուսանկարը՝ © UNIDO

Դասընթացի նպատակն էր զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի տեխնիկական կարողությունները ժամանակի և հաճախականության տրամաչափարկման ոլորտում, ինչպես նաև աջակցել լաբորատորիայի կողմից ISO/IEC 17025:2017 ստանդարտի ներդրմանը՝ ազգային հավատարմագրմանը նախապատրաստվելուն ընդառաջ։

Միջազգային փորձագետի աջակցությամբ իրականացված տեսական և գործնական հանդիպումների ընթացքում մասնակիցները կատարել են ժամանակի և հաճախականության չափումներ, գնահատել չափման անորոշությունը, նախագծել տրամաչափարկման վկայականներ և մշակել համապատասխան ընթացակարգեր։ 

Նկարագրություն՝ Տրամաչափարկման ընթացակարգերի վերաբերյալ դասընթաց
Լուսանկարը՝ © UNIDO

Դասընթացը միտված էր տրամաչափարկման ընթացակարգերի վերջնականացմանը, ամբողջական տրամաչափարկման գործընթացի իրականացմանը, ինչպես նաև ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի ժամանակի և հաճախականության լաբորատորիայի աշխատակիցների նախապատրաստմանը հավատարմագրմանը։

Որպես լրացուցիչ աջակցություն՝ միջազգային փորձագետը տրամադրեց հաճախականության գեներատոր՝ հաճախականության չափման համեմատության նպատակով։ ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի մասնագետների իրականացրած չափումները համեմատվելու են փորձագետի լաբորատորիայում ստացված արդյունքների հետ։ Վերջիններիս վերլուծությունը հնարավորություն կտա վերահաստատել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի մասնագետների տեխնիկական պատրաստվածությունը։

 «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսության դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։

________________________________________

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել` 

Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org

Ծրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին` m.tapaltsyan@unido.org  

Մանե Թափալցյան

ՄԱԱԶԿ
ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում» ծրագրի համակարգող

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ