Մամուլի հաղորդագրություն

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր համաժողով. Անդամ-պետությունները ծրագրում են հաստատել նոր գլխավոր տնօրենին

29 նոյեմբերի 2021

  • 2021թ.-ի  նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Վիեննայում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կենտրոնակայանում, տեղի կունենա ՄԱԱԶԿ գլխավոր համաժողովի իններորդ նստաշրջանը հիբրիդային ձևաչափով «Կառուցենք ավելի լավ ապագա» խորագրի ներքո։

Համաժողովի երրորդ լիագումար նիստի ժամանակ, 2021թ.-ի նոյեմբերի  30-ին Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման ներկայիս դաշնային նախարար Գերդ Մյուլլերը կհաստատվի ՄԱԱԶԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում, այն ստանձնելով իր նախորդի՝   Լի Յոնգի կողմից։

Համաժողովին տեղի կունենան մի շարք կարևոր միջոցառումներ, այդ թվում ՄԱԱԶԿ-ի 55-րդ տարեդարձի արարողությունը, համաժողովի հիմնական թեմաներն արտացոլող վիրտուալ ցուցահանդեսը՝ ներառյալ COVID-19-ին ՄԱԱԶԿ արձագանքը, որոնց առնչվող տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով։

Լրագրողները կարող են հետևել ՄԱԱԶԿ գլխավոր համաժողովի իններորդ նստաշրջանի տարբեր միջոցառումներին ուղիղ հեռարձակման միջոցով՝ ՄԱԿ-ի բոլոր վեց լեզուներով:

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ