Մամուլի հաղորդագրություն

«ՃԱՄՊՐՈՒԿ 2021» լրագրողական ամենամյա մրցույթի հայտարարություն

04 նոյեմբերի 2021

  • Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը շարունակում են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի ավելի քան տասնամյա ավանդույթը։

Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2020 թ. նոյեմբերի 15-ից մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված նյութերը՝ հետևյալ թեմաներով.

  • ապաստանի համակարգ. փախստականներ, միջազգային պաշտպանություն և ինտեգրում ՀՀ-ում.
  • միգրացիոն գործընթացներ և միգրանտներ.
  • տեղահանություն և տեղահանված անձանց խնդիրներ։

Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիա ոլորտի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ և թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։

Մրցույթի արդյունքների ամփոփմամբ կազդարարվեն 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակների հաղթողները, ինչպես նաև կընտրվեն խրախուսական մրցանակների հաղթողները։

Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված աշխատանքները կքննարկվեն ժյուրիի կողմից և կամփոփվեն մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ՝

2021 թ. դեկտեմբերի 18-ին՝ Միգրանտների միջազգային օրը։

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը, ժ. 23։59, էլ-փոստի armye@unhcr.org և migrationservice.sms@mta.gov.am հասցեներով՝ պարտադիր նշելով հետևյալը.

  • հեղինակի անունը և ազգանունը,
  • կոնտակտային տվյալներ (հեռախոսի համար, էլ-փոստի հասցե),
  • հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը),
  • լրատվամիջոցի անվանումը։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 091 41 61 27, 091 52 02 54։

«ՃԱՄՊՐՈՒԿ 2021» լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ լուսաբանման ոլորտում լավագույն փորձը խրախուսելն է։ Հայաստանում փախստականների, տեղահանված անձանց և միգրանտների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ և ազդեցիկ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ նպատակ ունենք ոգեշնչելու լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ և անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանված անձանց և միգրանտների վերաբերյալ լրագրության և լուսաբանման գործում։

Aramazd Ghalamkaryan

Արամազդ Ղալամքարյան

ՄԱՓԳՀ
Արտաքին հարաբերությունների պատասխանատու

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄՄԿ
Միգրացիայի միջազգային կազմակերպություն
ՄԱՓԳՀ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ