Մամուլի հաղորդագրություն

Անհապաղ աջակցություն՝ խոցելի միգրատներին

09 փետրվարի 2020

  • Հայաստանում կորոնավիրուսի համատեքստում իմիգրանտների կարիքների գնահատման հիման վրա Միգրացիայի Միջազգային Կազմակերպությունը (ՄՄԿ) մտադիր է տրամադրել անհապաղ աջակցություն խոցելի միգրատներին սննդի և հիգիենայի, կացության և բժշկական հիմնական կարիքները հոգալու համար։

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ․

  • անկանոն միգրանտները (ում վիզայի/անձնական փաստաթղթերի ժամկետները լրացել են և այլն),
  • ցածր որակավորում / եկամուտ ունեցող միգրանտները,
  • արտասահմանցի ուսանողները,
  • մերժում ստացած ապաստան հայցողները,

ովքեր գտնվում են ծանր տնտեսական վիճակում և ունեն սննդի և/կամ կացության հրատապ կարիքներ և/կամ բժշկական հրատապ խնդիրներ, որոնց լուծման համար առկա չեն ֆինանսական միջոցներ։

ՈՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՏԱՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ․

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք
  • Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ունեցող անձիք։

Աջակցություն ստանալու համար միգրանտների վերոնշյալ խմբերից որևէ մեկին և խոցելիության չափանիշներին համապատասխանող դիմորդները պետք է գրանցվեն անհատական հարցազրույցի համար մինչև 2020 թ․ սեպտեմբերի 30-ը։ Գրանցվել կարելի է․

  • Հեռախոսազանգի միջոցով – հեռ․՝ 043 18 00 28,
  • Առցանց գրանցման թերթիկը կամ
  • Գրանցման թերթիկի թղթային տարբերակը լրացնելով, որը հասանելի է ՄՄԿ գրասենյակում հետևյալ հասցեով՝

 

ՄՄԿ Հայաստանի առաքելություն

ՄԱԿ գրասենյակ, Պետրոս Ադամյան 14, Երևան, 0010, Հայաստան

Հեռ․՝ + 374 043 18 00 28,

Էլ-փոստ՝ iomarmenia@iom.int

 

Շահառուների վերջնական ընտրությունը կկատարվի դեմ առ դեմ հարցազրույցների արդյունքների հիման վրա, որոնք կիրականացվեն ՄՄԿ Հայաստանի առաքելության գրասենյակում։

Tatevik Sahakyan

Տաթևիկ Սահակյան

ՄՄԿ
Հաղորդակցության գծով օգնական

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄՄԿ
Միգրացիայի միջազգային կազմակերպություն

Այս նախաձեռնությանը մասնակից այլ գործակալությունները

ԱՄՆԴ
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ