Մամուլի հաղորդագրություն

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունն օգնում է Պարենի համաշխարհային ծրագրին՝ աջակցել Հայաստանում տեղահանված անձանց

01 հունիսի 2021

  • ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) մարդասիրական օգնության բյուրոյից ստացել է 1 միլիոն դոլարի ներդրում, որպեսզի դրամական օգնություն տրամադրի Հայաստանում պարենային առումով անապահով և տեղահանված անձանց, որը կօգնի նրանց մինչև հունիսի վերջ հոգալու իրենց սննդի կարիքները:

Դրամական փոխանցումները ոչ միայն կաջակցեն առավել խոցելի անձանց, այլև կխթանեն տեղական տնտեսությունը: Կանխիկ գումարով տեղական շուկաներից սնունդ ձեռք բերելու հնարավորության ընձեռումը կօգնի ամրապնդել և խթանել տեղական շուկաները, որն էլ անմիջականորեն դրական ազդեցություն կունենա տեղական տնտեսության վրա:

Նվիրատվությունը տրամադրվում է ի լրումն ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկված ազգային ջանքերի, որն ազգային սոցիալական ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած պարենային առումով անապահով անձանց:

Ըստ ՊՀԾ-ի պարենային անվտանգության վերջերս անցկացրած գնահատման՝ մարդկանց պարենային ապահովության մակարդակը բացասական ազդեցություն է կրել հակամարտության արդյունքում: Այս դրամական օգնությունը Հայստանում շատերին կօգնի զերծ մնալ գոյատևման բացասական մեխանիզմներից, ինչպիսիք են քիչ ուտելը, կամ սնունդ գնելու համար գումար փոխառելը: Տեղահանված բնակչությունը կկարողանա հոգալ սննդի անհապաղ կարիքները և ունենալ լիարժեք սննդակարգ:

«Ընդհանուր առմամբ ԱՄՆ ՄԶԳ-ն ՊՀԾ-ի ամենամեծ դոնոր կազմակերպությունն է և աջակցում է սննդի ապահովությանն աշխարհով մեկ: Մեզ համար պատիվ է ընդլայնել մեր գործընկերությունը Հայաստանում այս մարդասիրական օգնության շրջանակներում»,- ասել է Հայաստանում ՊՀԾ-ի Հայաստանյան ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչը: «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ-ի այս առատաձեռն ներդրումը, ինչը կօգնի մեզ ավելի շատ մարդկանց հնարավորություն ընձեռել գնելու իրենց հիմնական սնունդը տեղական շուկաներից»:

                                                                      ***

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 2020թ․-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է: Մենք աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն ենք, որը կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում և օգտագործում է պարենային օգնություն ՝ խաղաղության, կայունության և բարգավաճման ուղի կառուցելու համար հակամարտությունից, աղետներից և կլիմայի փոփոխության ազդեցությունից վերականգնվող մարդկանց համար: 

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունն օգնում է Պարենի համաշխարհային ծրագրին՝ աջակցել Հայաստանում տեղահանված անձանց

Gohar Sargsyan

Գոհար Սարգսյան

ՊՀԾ
Հաղորդակցման ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊՀԾ
Պարենի համաշխարհային ծրագիր

Այս նախաձեռնությանը մասնակից այլ գործակալությունները

ԱՄՆ ՄԶԳ
Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ